Վիլյամ Սարոյան
Վիլյամ Սարոյան

Բաժինը խմբագրման փուլում է

Ընդհանուր բնութագիր

«Ես լիապես երջանիկ մարդ եմ համարում Սարոյանին: Անընդհատ զարմանալու ընդունակությամբ է օժտված այդ մարդը․․․ Սարոյանը հենց այդ մարդկանցից է, ուղղակի մեծ երեխա է և այն էլ` հանճարեղ: Զարմանքով գրում է բաների մասին, որոնք, թվում է, այնքան հասարակ են, պարզ, սովորական, որ հետաքրքրություն չեն ներկայացնում: Բայց դրանց խորքում այնքան պայծառ իմաստնություն, փիլիսոփայական վեհություն, զգացմունքների, տպավորությունների այնքան բազմազանություն և մեծ արվեստ, հրճվանք կա»:
                                                                                                                                              Մարտիրոս Սարյան

Փնտրիր բարին ամենուրեք ու երբ  գտնես` դուրս բեր թաքստոցից և թող այն լինի ազատ և աներկյուղ... Արթնացրու առաքինությունը` ում սրտում էլ որ այն գաղտնի ու տրտում թաքնվելիս լինի աշխարհի սարսափներից ու ամոթից:

Վիլյամ Սարոյան