Հեղինակներ
Հ. Թումանյան

Բանաստեղծ, արձակագիր, ազգային գործիչ

Րաֆֆի

Գրող, հրապարակախոս

Պ․ Դուրյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Դ․ Դեմիրճյան

արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Մեր մասին

«Մենք հենք ենք» կրթական նախագիծը  ծնվեց անհրաժեշտության զգացումից։ Նկատելով ազգային արժեքների նկատմամբ պատանիների հետաքրքրության  շարունակական նվազումը՝ սկսեցինք ուսումնասիրել պատճառները, հարցումներ անցկացնել։ Եզրակացություններից մեկն  այն էր, որ մենք՝ մեծերս, բավարար ջանքեր չենք ներդնում ուսումնական պրոցեսը երեխաների համար գրավիչ դարձնելու հարցում։           
«Մենք հենք ենք» նախագծի շուրջ միավորվել են տարբեր մասնագետներ՝ ստեղծելու մի ուսումնական հարթակ, որտեղ ազգային արժեքները, տվյալ դեպքում հայ գրականությունը, կներկայացվեն ավելի գունեղ ու հետաքրքիր՝ օգտագործելով ժամանակակից թվային տեխնոլոգիաների ձեռքբերումները։ 
Մեր նպատակը  արդիական նվաճումները մեկտեղելն է ավանդական, փորձված մեթոդներին։ 
Նախագիծը կազմվել է  VII-XII դասարաններում սովորողների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հայ գրականությամբ։
Henq.am կայք հնարավոր է մուտք գործել «Մենք հենք ենք»  նոթատետրերում տեղադրված QR կոդերի օգնությամբ։ Նոթատետրի  նկարագրությունը կարդացեք Հենք նոթատետրերը բաժնում։
 Կայքի ուսումնական նյութը կազմելիս հաշվի ենք առել մերօրյա պատանիների պահանջմունքներն ու հետաքրքրությունները։ Ներկայացրել ենք VII-XII դասարանների ուսումնական ծրագրում ընդգրկված գրողների ստեղծագործությունների մատչելի վերլուծություններ, առաջադրել քննարկումներ, բանավեճեր, որոնք անցկացվելու են մասնագետների հետ՝ օնլայն զրուցարանում։ 
Առանձին բաժիններ են հատկացված գրողների կյանքի հետաքրքիր դրվագներին, նրանց թանգարաններին, արվեստում նրանց ստեղծած կերպարների արտացոլմանը և այլն։ 
Կարևորվել է ասոցիատիվ մտածելակերպի խթանումը, միջառարկայական կապերի ստեղծումը։ 
Մեր նպատակն է մատչելի և պարզ շարադրմամբ ձևավորել ամբողջական պատկեր՝  ոչ միայն գրական,  այլև աշխարհագրական, պատմական, հոգեբանական, արվեստագիտական  և այլ տեսանկյուններից։ 
Ունենք նաև թեստերի, խաղերի բաժին, քանի որ խաղը աննկատ սովորելու լավագույն ձևերից է։

Նախագծի հեղինակ՝ Ելենա Սարաֆյան 
Խմբագիր՝ Լուսինե Զաքարյան

Գրական բաժինների հեղինակներ
Լուսինե Զաքարյան (խմբագիր, մանկավարժ)
Եվա Մնացականյան (բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ)
Միհրան Հովհաննիսյան (բանասեր, մանկավարժ)

«ՀԵՆՔ» Նոթատետր

Ինչո՞ւ նոթատետր

Հայ գրականության դասընթացը դպրոցում  բաժանված է փուլերի, դասագրքերը ամեն տարի վերադարձվում են դպրոցին, գրականության տետրերը հաճախ փոխվում են, և աշակերտների գիտելիքները դառնում են կցկտուր, չհամակարգված։ 
«Հենք» նոթատետրում ընդգրկված են 7-12-րդ դասարանների ծրագրով նախատեսված գրողների մեծ մասը։

Նոթատետրում ամենակարևոր նշումները անելով՝ պատանին դրանք միշտ վերհիշելու հնարավորություն կունենա, կձևավորի հայ գրականության պատմության ամփոփ պատկեր։
Գիտականորեն ապացուցված է, որ  ձեռագիր նշումները նպաստում են ավելի լավ մտապահելուն։
Մենք փորձել ենք ստեղծել այնպիսի էսթետիկ միջավայր, որը պատանուն կտրամադրի  ստեղծագործելուն,  նշումներ անելուն։  

մենք ՀԵՆՔ ենք

«ՀԵՆՔ» ՆՈԹԱՏԵՏՐԸ

ՆՎԻՐԵՔ ՀԱՃՈՒՅՔՈՎ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Կապը մեզ հետ