Ասույթներ, թևավոր խոսքեր
Ասույթներ
Սերը անմահ է, ատելությունը մեռնում է ամեն վայրկյան։
Եթե մեկ մարդ էլ քեզ հավատա, ուրեմն պետք չէ, որ հուսահատվես։
Ատեցեք չարությունն ու ստորությունը, բայց ոչ չար ու ստոր մարդկանց։
Հայ իր բոլոր դժբախություններու մեջ կատակ կսիրե, կոմիկը կսիրե, որովհետև լավատես է։
Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ինձ համարում եմ հայ գրող։ Գործածածս խոսքերը անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան է։ Սակայն ոգին, որ ստիպում է ինձ գրել, հայկական է, ուրեմն ես հայ գրող եմ։
Փնտրիր բարին ամենուրեք ու երբ գտնես, դուրս բեր թաքստոցից և թող այն լինի ազատ և աներկյուղ... Արթնացրու առաքինությունը` ում սրտում էլ որ այն գաղտնի ու տրտում թաքնվելիս լինի աշխարհի սարսափներից ու ամոթից:
Աշխարհում ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում: Ուղղակի ուզում է և վերջ: Նայում է Աստծուն ու ասում՝ տուր ինձ այս կամ տուր ինձ այն, բայց, այնուամենայնիվ, վերջում գոհ չի մնում: Միշտ դժբախտ է: Միշտ ինչ-որ բան ուզում է: Իսկ ինչ կարող է անել խեղճ Աստվածը: Նա ոչինչ չունի մարդկային թախիծը վերացնելու համար: Նա մարդուն տվել է ամբողջ աշխարհը, արևի լույս, մայր, հայր, քույր, եղբայր, տուն, վառարան, սեղան, մահճակալ… Խեղճ Աստվածը տվել է այն, ինչ ունի, և ոչ մեկը երջանիկ չի դարձել իր տվածով…
Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես, ինչպես ծնողներիդ։
Հորս լուսանկարներում ես գրող տեսա, որոշ ժամանակ անց ես տեսա Գի դը Մոպասանի, Չարլզ Դիքենսի, Անտոն Չեխովի լուսանկարները և ամեն անգամ , ուշադրություն դարձնելով նրանց դեմքերին, ես զարմանում էի, թե որքան նման են նրանք հորս։ Ես չեմ ճանաչել նրանց, չեմ ճանաչել հորս, բայց նրանք ևս՝ յուրաքանչյուրն իր ժամանակին և բոլորը միասին դարձան հայրերս ճիշտ այնպես, ինչպես փաստորեն բոլոր գրողները, որոնց գրքերը սիրելի են ինձ համար։
Մարդու ամենամեծ արժանիքը նրան կասեցնելու անհնարինությունն է։ Դա տեսնում ենք մանավանդ Չարլի Չապլինի սկզբնական ֆիլմերում․ նա ոչ մի բան չուներ, և ոստիկանները հալածում էին նրան, և չար բախտը նրան հալածում էր, բայց հնարավոր չէր նրան կասեցնել․․․ Ես սիրում եմ ապրելու այս տեսակ համառությունը։ Մենք՝ հայերս, ունենք այդ։
Մարդը հողեն, ջուրեն, օդեն, արևեն ու գաղտնիքեն կբաղկանա․․․
Սերն ամեն ինչ է… Ու երբ ես պարզեցի, որ նույնիսկ սիրուց կարող է ոչինչ չմնալ, դա ինձ վախեցրեց: Մահու չափ ու ցմահ վախեցրեց, իրոք:
թևավոր խոսքեր