Ե՛վ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան
Եվ մյուռոնի* նման սրբազնագույն
Քո երկերի մաքուր սկիհներում** պահված՝
Խորհուրդների համար մշտահըմա․․․․
․․․․Այս ամենի համար,— և քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին—
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական…