Ընդհանուր բնութագիր

Մուրացանը թողել է պատմական արժեքավոր ստեղծագործություններ, նաև  ներկայացրել է իր ժամանակի հերոսներին, փորձել է մշակել գյուղափրկիչ ծրագրեր։

Մուրացանը համարվում է հայկական ուշ ռոմանտիզմի (գաղափարապաշտություն) ներկայացուցիչ, թեև նրա որոշ ստեղծագործություններ ռեալիստական են։

Մուրացանի ոգեշնչող, զգացմունքային, հայրենաշունչ ստեղծագործությունները սիրվել են, դարձել երիտասարդության շարժիչ ուժը։

Մուրացանի բոլոր ստեղծագործությունների հիմքում ազգապահպանության գաղափարն է։ Այդ հարցում նա շատ էր կարևորում անհատի ու նրա խիզախումների դերը, ազգի հիմքն էր համարում հավատն ու ընտանիքը։

Մուրացանը գրել է վեպեր, վիպակներ, պատմվածքներ, թատերգություն։

Մուրացանի լավագույն ստեղծագործություններն են՝

 պատմական  թեմայով - «Ռուզան» պատմական դրաման, «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը և այլն,

իր ժամանակի բարքերն արտացոլող «Նոյի ագռավը», «Առաքյալը» վիպակները, «Հասարակաց որդեգիրը» պատմվածքը և այլն։

 

«Ամեն մի գործ ստեղծելու ժամանակ իմ աչքի առաջ ունեցել եմ հայ ժողովուրդը, նրա անցյալը․․․․ նրա տխուր ներկան»։

  Մուրացան                                                                             

Մուրացանին նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ Լուսինե Զաքարյան