Ես՝ աչք ու դու՝ լոյս, հոգի՛, առանց լոյս՝ աչքըն խաւարի,
Ես՝ ձուկ ու դու՝ ջուր, հոգի՛, առանց ջուր՝ ձուկըն մեռանի,
Երբ ձուկն ի ջրէն հանեն, այլվի ջուր ձգեն, նա ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն, քանց զմեռնելն այլ ճար չի լինի։
Ն․ Քուչակ
Նահապետ Քուչակին նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ Լուսինե Զաքարյան