Նահապետ Քուչակի մասին երկու կարևոր վկայություն կա․ նրա աշուղ թոռան հիշատակարանը և Վանի Խառակոնիս գյուղում՝ Ս․ Թեոդորոս վանքի մոտ գտնվող գերեզմանաքարը, որի վրա արձանագրություն կա։
Բանաստեղծի թոռը, որին նույնպես Քուչակ էին անվանում, 17-րդ դարի իր հիշատակարանում կոչ է անում, որ հիշեն իրեն ու իր կենակից Թանգխաթունին, ապա նաև իր պապին՝ Նահապետ վարպետին, որին աշուղ Քուչակ էին ասում։
Քուչակը ծնվել է Վանի Խառակոնիս գյուղում, ենթադրվում է 1490-ական թվականներին։
Ավանդազրույցը պատմում է, որ Քուչակը պատանեկան տարիքում երգելու աստվածային աստվածային շնորհ է ստացել։ Մի հրեղեն ձիավոր ոսկե թասից նրան ջուր է տալիս, որից հետո նրա երգը դառնում է կախարդական։
Մի այլ ավանդազրույցի համաձայն Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը (այս մասին ավելի մանրամասն կարդա «հետաքրքիր պատմություններ» բաժնում)։
Ապրել է շատ երկար՝ 100-ից ավելի տարիներ։ Այդ մասին վկայում է հենց ինքը՝ գրելով, որ տարիքի հետ մտքի կենտրոնացումը թուլացել է․
Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղեն Խառակոնիսա,
Լըցեր եմ հարյուր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերա....
Ըստ շիրմաքարի արձանագրության՝ Քուչակը մահացել է եղել է 1592 թվականին։
Քուչակի շիրմաքարը վերածվել է ուխտատեղիի։ Դարեր շարունակ ժողովուրդը չի մոռացել իր սիրելի աշուղին ու հավատալով երգի, արվեստի հրաշագործ զորությանը՝ ուխտի է գնացել նրա շիրիմին։ Այդ մասին պատմում է նույնպես Խառակոնիսում ծնված բանաստեղծ Նաիրի Զարյանը։
Օգտակար հղումներ
Քուչակին նվիրված «Հայադարանի» թողարկումը դիտիր այստեղ
Արայիկ Մանուկյանի «Նահապետ Քուչակ» ֆիլմը դիտիր այստեղ
Օգտագործված գրականություն
Հրանտ Թամրազյան «Նահապետ Քուչակի բանաստեղծական աշխարհը»
Հենրիկ Բախչինյան «Քուչակի իրական ժառանգությունը»
դասագրքեր, այլ նյութեր