Գաբրիել Սունդուկյանը թիֆլիսահայ դրամատուրգ է, հայ թատերագրության ռեալիստական ուղղության սկզբնավորողներից։
Գրել է Թիֆլիսի բարբառով, ինչպես Սայաթ-Նովան։
Սունդուկյանը նաև գրական հայերենի գիտակ էր, սակայն իր երկերի մեծ մասը նա գրում է բարբառով՝ կերպարներին ավելի գունեղ, իրականին մոտ պատկերելու համար:
Մինչ Սունդուկյանը պատկերում էին անցյալի հերոսական կերպարների, իսկ Սունդուկյանը բեմ բերեց իր ժամանակի իրական կյանքը։ Նրա սիրելի հերոսը արդար աշխատանքով ապրող, կեղծիքի ու անարդարության դեմ պայքարող հասարակ մարդն է։
Սունդուկյանը ճանաչված հանրային գործիչ էր։ Նա նամակագրական կապ ուներ Վիկտոր Հյուգոյի, Ալեքսանդր Դյումայի որդու և ուրիշ հայտնի գրողների հետ:
Սունդուկյանի պիեսները թարգմանվել ու բեմադրվել են նաև ռուսական, վրացական և այլ թատրոններում (վրացերեն թարգմանությունները կատարել է ինքը): «Պեպոն» և «Խաթաբալան» վերածվել են ֆիլմերի։
Սունդուկյանի հայտնի ստեղծագործություններն են՝
«Պեպո», «Խաթաբալա», «Քանդած օջախ», «Էլի մեկ զոհ» և այլն։
Սունդուկյանն այնքան էր արժևորում Պեպոյի կերպարը, որի իր կտակում գրել է․
«Եթե սրտանց ուզում եք, արժան եք համարում արձան դնել, ապա այդ արձանը իմ փոխարեն Պեպոյի համար կանգնեցրեք, որտեղ որ հարմար լինի․․․ Տակը՝ պատվանդանի վրա գրված լինեն Պեպոյի խոսքերը․
-Էս քո կոտրած ձեռով չե՞ս գրի»։
Գ․ Սունդուկյանին նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ Լուսինե Զաքարյան