Սունդուկյանը շատ ուշ է սկսել ստեղծագործել։
Չէր սիրում գրել, թելադրում էր մեկ ուրիշին՝ քայլելով սենյակում։
Նա մտերիմ էր հայտնի դերասան Գևորգ Չմշկյանի հետ և հաշվի էր առնում նրա դիտողությունները։
Իսկ իր ստեղծագործությունները բեմադրելիս դերասանների «հոգին հանում էր»՝ ստիպելով այնքան կրկնել նույն արտահայտությունը մինչև ինքը գոհ մնար։
Այն երջանիկ գրողներից էր, որ նյութապես ապահովված էր և իր գրական ստեղծագործություններից նյութական ակնկալիք չուներ։ Գրականությամբ զբաղվում էր սրտի թելադրանքով։ Գիտեր 7 լեզու՝ պարսկերեն, արաբերեն, իտալերեն ֆրանսերեն և այլն։
Ըստ Մարիամ Թումանյանի հուշերի