Հայրենիքը չզղջա՞։ Պատկերացնու՞մ ես, թե որքան խոնարհություն կա Վարուժանի մեջ, մի մեծության, որի հայտնությունը պատիվ կբերեր յուրաքանչյուր ազգի։ Պարույր Սևակն էլ մի բանաստեղծություն ունի «Ապրել», որտեղ նման մտքեր է արտահայտում։ Կարդա և համեմատիր։

Ըստ Վարուժանի՝ նախ պետք է ճանաչես ինքդ քեզ, քո ազգային արժեքները, օգտակար լինես քո ազգին ու ապա նաև՝ մարդկությանը։ Համամի՞տ ես, կարո՞ղ է իր ես-ը, ազգային հենքը կորցրած անհատը մարդկությանը մեծ արժեքներ տալ։
Այստեղ Վարուժանը օտարամոլության թեմային է անդրադառնում։ Իր ժամանակներում մոդայիկ էր ֆրանսիական գրականությունը, իսկ հայ հեղինակները անտեսված էին մեր հանրության կողմից։ Վարուժանն ասում է, որ, այո, պետք է կարդալ համաշխարհային գրականություն, բայց ոչ ազգայինը անտեսելու հաշվին։ Իսկ դու ի՞նչ ես մտածում այս հարցի շուրջ։
Վարուժանն ապրում էր մեր ժողովրդի համար ծանրագույն շրջանում, և նրա պոեզիայում հաճախ արտացոլվում էին այդ սարսափների արձագանքները։ Նա երազում էր խաղաղ, հանգիստ պահեր ունենալու մասին, որ բացահայտի մարդու ներաշխարհը, երգի սիրո, արարման գեղեցկության մասին։
Վարուժանի ստեղծագործությունների ո՞ր թեման է քեզ ավելի սրտամոտ։
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: