Դերենիկ Դեմիրճյանը (Դեմիրճօղլյան) ծնվել է Ջավախքի Ախալքալաք քաղաքում 1877 թ․ հունվարի 17-ին։ Հայրը՝ Կարապետը, փոքրիկ խանութ ուներ, բայց Դերենիկի ծնունդից մեկ տարի անց սնանկանում է և զրկվում խանութից: Ապագա գրողի մանկությունն անցնում է աղքատության մեջ։ Դերենիկը նախնական կրթությունն ստանում է ծննդավայրի ծխական դպրոցում։ Թվում էր, թե աղքատ տղայի կրթությունը դրանով պիտի սահմանափակվեր, բայց Դեմիրճյանի մայրը՝ Նատալյան, որը մեծահարուստ ընտանիքի դուստր էր, հայրական տնից որպես օժիտ թանկագին զարդերով լի մի զարդատուփ էր բերել։ Դրա պարունակությունը վաճառելով էր նա կրթության է տալիս իր զավակներին։