Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան) ծնվել է 1835 թ․ Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Հայրը՝ Մելիք-Միրզան, հարուստ ազնվական էր և 13 զավակի հայր։ Ուներ կալվածքներ, նրա կառավարմանն էր հանձնված մի քանի գյուղ։ Մելիք-Միրզայի հյուրընկալ օջախում գիշերում էին շատ ճամփորդներ, և աշխարհում կատարվող անցուդարձերի մասին նրանց զրույցները խոր տպավորություն էին թողնում պատանի Հակոբի վրա։
Հակոբը նախնական կրթությունը ստանում է ծննդավայրի ծխական վարժարանում, 1847-ին մեկնում է Թիֆլիս, սովորում Կարապետ Բելախյանցի մասնավոր դպրոցում, հետո ընդունվում է ռուսական գիմնազիայի 4-րդ դասարան: