Սայաթ Նովան ստեղծագործել է 3 լեզվով՝
հայերեն,
թուրքերեն (թուրքական խոսվածքներից մեկն է), որովհետև աշուղական լեզու էր համարվում,
վրացերեն, որովհետև վրաց արքունական բանաստեղծն էր։
Հայերեն տաղեր նա սկսում է գրել 30 տարեկանից։
Այստեղ էլ հետաքրքիր առանձնահատկություն կա․ հայերեն տաղերի մեծ մասը գրել է վրաց տառերով, իսկ թուրքերեն տաղերի մեծ մասը հայատառ են։
Մեզ է հասել շուրջ 200 երգ։
Սայաթ- Նովան խորությամբ ուսումնասիրել էր արևելյան, հատկապես պարսից հզոր պոեզիան։ Այդ գիտելիքները կիրառելով՝ նա նորովի է հնչեցնում հայ երգը՝ հենվելով հայ հին և միջնադարյան պոեզիայի ավանդույթներին։ Նրա տաղերը հարազատության ունեն և՛ Խորենացու ավանդած Գողթան երգերի, և՛ Նարեկացու ու Քուչակի տաղերի հետ։