Խորենացու «Հայոց պատմությունը» մեզ տվել է ինքնաճանաչում, ազգային գիտակցություն։ Դարեր շարունակ այն եղել է հայ ժողովրդի պատմության դասագիրք։ Մեր ժամանակներում այն շարունակում է մնալ որպես հավաստի սկզբնաղբյուր և հայ պատմագրության գլուխգործոցը։
«Հայոց պատմության» պատմական արժեքը
Մովսես Խորենացին առաջինն է, որ գրել է հայոց պատմություն` սկսած հայ ժողովրդի ծննդից մինչև իր ժամանակաշրջանի դեպքերը` 428թ.: Դեռևս 5-րդ դարում Խորենացին մեզ տվել է ծննդյան վկայական և ասել՝ հպարտ կարող ես կանգնել աշխարհի հնագույն ազգերի կողքին և ասել, որ քո նախնիները ծագել են աստվածաշնչյան Նոյ նահապետի որդի Հաբեթից, նախահայրդ Հայկ Նահապետն է և այլն։