Մուշեղ Գալշոյանի հերոսները պարզ, սրտաբաց, բարի, ուժեղ ու մի քիչ խենթ սասունցիներ են, որոնք, անցնելով եղեռնի դժոխքի, հայրենիքի կորստի միջով, փորձում են նոր կյանք սկսել։ Գալշոյանի ստեղծագործություններում միշտ առկա է կորստի ցավը, բայց նա երբեք դրա վրա չի դնում շեշտը, այլ, սիրո, արժևորման, կարոտի։ «Ձորի Միրոն» վիպակում ( ֆիլմը դիտիր այստեղ) այսպիսի տողեր կան․ «Կարոտ, զորե՛ղ-զորեղ է, կարոտից զորեղ բան աշխարհք չկա: Կարոտի հետ տխրություն կմեծանա, գառ… կարոտ տխրություն է, անո՛ւշ-անուշ տխրություն է: Ու էդ տխրություն… էդ տխրություն մեծ բան կպտղե, մարդու հոգին կմեծացնե, մարդու կդարձնե աժդահա հերոս»։
Վեհացնող կարոտ, որը մարդուն օգնում է հոգեպես բարձրանալ ու չչարարանալ։