Հեղինակներ
Հ. Թումանյան

Բանաստեղծ, արձակագիր, ազգային գործիչ

Րաֆֆի

Գրող, հրապարակախոս

Պ․ Դուրյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Դ․ Դեմիրճյան

արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Մեր մասին

Ողջու՜յն, քեզ կախարդական ճամփորդություն է սպասվում։

Դու զարմանալի հնարավորություն ունես ճամփորդելու ժամանակի մեքենայով ու զրուցելու մեր հանճարեղ նախնիների հետ, նրանցից կյանքի փորձ և իմաստնություն քաղելու։  

Գրավիչ է, այնպես չէ՞։  

Գրականությունը այդ զարմանալի աշխարհն է, որը հարստացնում է մարդու ներաշխարհը, հնարավորություն տալիս  մտովի ապրել  բազմաթիվ տարբեր կյանքեր…

Բայց մի կարևոր ԲԱՅՑ կա։ 

 Այդ հանճարեղ մարդիկ հաճախ խոսում են կոդավորված լեզվով, որը գեղարվեստ է կոչվում։  Եվ յուրաքանչյուրի լեզուն տարբեր է։

Պետք է  քայլ առ քայլ սովորես բացահայտել այդ կոդերը, կարդալ այն, ինչ գրված չէ։ 

Այո՛, մի զարմացիր, դա կոչվում է ենթատեքստ։

Երբեմն թվում է, թե բացահայտել ես, բայց մի քանի տարի անց նոր շերտեր ես հայտնաբերում… Այնպես որ սա անվերջ տարածվող աշխարհ է և այդ աշխարհում քո հավատարիմ ուղեկիցը կդառնա «Հենքը»։ 


Նախագծի հեղինակ՝ Ելենա Սարաֆյան 
Խմբագիր՝ Լուսինե Զաքարյան

Գրական բաժինների հեղինակներ՝
Լուսինե Զաքարյան (խմբագիր, մանկավարժ)
Եվա Մնացականյան (բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ)
Միհրան Հովհաննիսյան (բանասեր, մանկավարժ)

«ՀԵՆՔ» Նոթատետր

«Մենք հենք ենք» կրթական նախագիծը  ծնվեց անհրաժեշտության զգացումից։ Նկատելով ազգային արժեքների նկատմամբ պատանիների հետաքրքրության  շարունակական նվազումը՝ սկսեցինք ուսումնասիրել պատճառները, հարցումներ անցկացնել։ Եզրակացություններից մեկն  այն էր, որ մենք՝ մեծերս, բավարար ջանքեր չենք ներդնում ուսումնական պրոցեսը երեխաների համար գրավիչ դարձնելու հարցում։           
«Մենք հենք ենք» նախագծի շուրջ միավորվել են տարբեր մասնագետներ՝ ստեղծելու մի ուսումնական հարթակ, որտեղ ազգային արժեքները, տվյալ դեպքում հայ գրականությունը, կներկայացվեն ավելի գունեղ ու հետաքրքիր՝ օգտագործելով ժամանակակից թվային տեխնոլոգիաների ձեռքբերումները։ 
Մեր նպատակը  արդիական նվաճումները մեկտեղելն է ավանդական, փորձված մեթոդներին։ 
Նախագիծը կազմվել է  VII-XII դասարաններում սովորողների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հայ գրականությամբ։
Henq.am կայք հնարավոր է մուտք գործել «Մենք հենք ենք»  նոթատետրերում տեղադրված QR կոդերի օգնությամբ։ 
 Կայքի ուսումնական նյութը կազմելիս հաշվի ենք առել մերօրյա պատանիների պահանջմունքներն ու հետաքրքրությունները։ Ներկայացրել ենք VII-XII դասարանների ուսումնական ծրագրում ընդգրկված գրողների ստեղծագործությունների մատչելի վերլուծություններ, առաջադրել քննարկումներ, բանավեճեր, որոնք անցկացվելու են մասնագետների հետ՝ օնլայն զրուցարանում։ 
Առանձին բաժիններ են հատկացված գրողների կյանքի հետաքրքիր դրվագներին, նրանց թանգարաններին, արվեստում նրանց ստեղծած կերպարների արտացոլմանը և այլն։ 
Կարևորվել է ասոցիատիվ մտածելակերպի խթանումը, միջառարկայական կապերի ստեղծումը։ 
Մեր նպատակն է մատչելի և պարզ շարադրմամբ ձևավորել ամբողջական պատկեր՝  ոչ միայն գրական,  այլև աշխարհագրական, պատմական, հոգեբանական, արվեստագիտական  և այլ տեսանկյուններից։ 

Ինչո՞ւ նոթատետր

Հայ գրականության դասընթացը դպրոցում  բաժանված է փուլերի, դասագրքերը ամեն տարի վերադարձվում են դպրոցին, գրականության տետրերը հաճախ փոխվում են, և աշակերտների գիտելիքները դառնում են կցկտուր, չհամակարգված։ 
«Հենք» նոթատետրում ընդգրկված են 7-12-րդ դասարանների ծրագրով նախատեսված գրողների մեծ մասը։

Նոթատետրում ամենակարևոր նշումները անելով՝  սովորողը դրանք միշտ վերհիշելու հնարավորություն կունենա, կձևավորի հայ գրականության պատմության ամփոփ պատկեր։
Գիտականորեն ապացուցված է, որ  ձեռագիր նշումները նպաստում են ավելի լավ մտապահելուն։
Մենք փորձել ենք ստեղծել այնպիսի էսթետիկ միջավայր, որը կտրամադրի  ստեղծագործելուն,  նշումներ անելուն։  

մենք ՀԵՆՔ ենք

«ՀԵՆՔ» ՆՈԹԱՏԵՏՐԸ

ՆՎԻՐԵՔ ՀԱՃՈՒՅՔՈՎ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Կապը մեզ հետ