Ամեն մարդ չի կանա խմի` իմ ջուրն ո՛ւրիշ ջրեն է.
Ամեն մարդ չի կանա կարդա` իմ գիրն ո՛ւրիշ գրեն է.
Բունիաթս ավազ չիմանաս, քարափ է, քարուկրեն է.
Սելավի պես առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՛ անի:
թարգմանություն
Ամեն մարդ չի կարող խմել` իմ ջուրը ո՛ւրիշ ջրեն է.
Ամեն մարդ չի կարող կարդալ` իմ գիրը ո՛ւրիշ գրեն է.
Հիմքս ավազից չիմանաս, քա՛րափ է, քա՛րուկրեն է.
Չցամաքող հեղեղի պես, դու իսկույն ավեր մի՛ անի:
Աստված սիրե, հոգի սիրե, յար սիրե․․․
Գիր սիրե, ղալամ (գրիչ) սիրե, դավթար (մատյան) սիրե․․․
Աղքատ սիրե, ղոնաղ (հյուր) սիրե, տար (օտար) սիրե․․․․
Ով քիզի լիղի պարգիվե, դուն տուր շաքար, Սայա՛թ-Նովա,
Ղաստ արա շուշեդ չկոտրին, չխփին քար, Սայա՛թ-Նովա․․․
թարգմանություն
Ով քեզ դառնություն պարգևի, դու տուր շաքար, Սայա՛թ-Նովա,
Ջանա՝ ապակիդ չկոտրեն, չխփեն քար, Սայա՛թ-Նովա։
Թեգուզ իմանաս, գիդենաս աստղիրու համբարքն սիրուն.
Անբարի գուրձն կորած է` կա՛րդա Հարանց վարքն սիրուն.
Ավիտարանի խոսքիրն մարգարիտ է, կարգն` սիրուն.
Մի՛ ածի խուզի առջիվն լալ ու գոհար, Սա՛յաթ-Նովա:
թարգմանություն
Թեկուզ իմանաս, գիտենաս աստղերի համրանքը սիրուն.
Ոչ բարի գործը կորած է` կարդա Հարանց վարքը* սիրուն.
Ավետարանի խոսքերը մարգարիտ են, կարգը` սիրուն.
Մի՛ լցնիր խոզի առջևը լալ ու գոհար, Սա՛յաթ-Նովա:
Հարանց վարք - սրբերի կյանքի մասին պատմող ժողովածու:
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: