Երբ սիրում ես, ժամանակն անցնում է աննկատ, երբ ժամանակն է անցնում, սերն անցնում է աննկատ…
Դժբախտաբար, կյանքը հեքիաթ չէ, և այս տրագեդիան հենց այն բանի հետևանքն է, որ դու կյանքը զվարճալի հեքիաթի տեղ ես դրել ։
Ամենալավ պոետները, անշուշտ, նրանք են, որոնք սիրել են։
Անմիտ սովորություններով լի է մեր կյանքը։
Նախադասության մեջ ամեն մի ավելորդ, անտեղի գործածված բառ կամ մակդիր նման է անտոմս ուղևորի, որին ամեն րոպե տոմս ստուգող վերահսկիչը կարող է օձիքից բռնել ու դուրս շպրտել։