Ասույթներ, թևավոր խոսքեր
Ասույթներ
Աշխարհի բոլոր ծայրերում ինքնության պահպանման համար հայերի թափած ջանքերը վաղ թե ուշ տապալվելու են: Միակ տեղը, որտեղից նորից կարող է վերածնունդ սկսվել, պատմական հայրենիքն է։
Եղան ժամանակներ, որ մարդը հարյուր տարի ապրեցավ, բայց մի օրվա ճամփա չգնաց, բայց եղան ժամանակներ, երբ մի օրում մեկ դար քայլեց։
Լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվիններ։
Ազգությունը ունի յուր հոգին, և այս հոգին լեզուն է։ Առանց այս լեզվին չկա ազգ։
Քանի որ հույսը չի հիմնվում ստույգ փաստի վրա, այն հույս չէ, այլ անձնախաբություն։
Որքան մոլորությունք, որ կան երկրի երեսին, այդ բոլորը սկզբնաբար ծագել են կա՛մ բնությունը թյուր հասկանալուց, կա՛մ իսպառ չհասկանալուց։
Մենք ազատակամ նվիրեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու։ Մեր անձը և գրիչը չնվիրեցինք հարուստներին, նոքա յուրյանց արծաթե թամբերի տակ միշտ անխոցելի են նաև բռնակալների իշխանության մեջ։ Բայց այն խեղճ հայը... ոչ միայն ճնշված օտարներից և բարբարոսներից, յուր հոգևորներից և կիսագրագետ, ուսումնական կամ փիլիսոփա ասվածներից, ահա այն հայը ամենայն արդարացի իրավունքով գրավում է մեր ուշադրությունը և նորան դարձյալ, առանց և վայրկենական երկմտության, նվիրեցինք մեր բոլոր կարողությունը։
Եթե տեսնում եք, որ ճշմարտությունը զիջում է իր տեղը ստին, չմտածեք, թե այդպես է լինում միշտ։ Ո՛չ, թող ճշմարտությունը պարտություն կրի, բայց հաջորդ իսկ վայրկյանին նրա ճաճանճները ավելի վառ կշողան ․․․ Բայց մի հանգամանք կա։ Ոմանց ճշմարտությունը հայտնվում է շուտ, ոմանց՝ ուշ, հաճախ էլ մահից հետո․․․ Բայց չի եղել այնպես, որ ճշմարտությունը չբացահայտվի;
Մինչև մենք կարթնանանք մեր մահանման քնից, լուսինը անդնդասույզ կանցնի հորիզոնի հետևը․․․
Ազգը կփախչե յուր բժշկից։ Ինչո՞ւ ենք մենք այդքան սիրում քողարկել մեր վերքերը, որոնք այդքան երկար ու ձիգ տարիներ բժիշկների աչքերից վրիպելով այժմ կարիք ունեն վիրահատական միջամտության․․․
թևավոր խոսքեր