Ասույթներ, թևավոր խոսքեր
Ասույթներ
Մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները՝ բաբախելու համար Բնության սիրով։ Բանաստեղծը Բնության ցոլացումը պետք է ըլլա, թե ոչ բանաստեղծ չէ իրապես ․․․․ Բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերականության մը լարը պետք է ըլլա, բոլոր գոյություններուն համադրական թրթռումովը տրոփուն։ (հատված «Ինքնադատության փորձ մը» հոդվածից)
Ինչու՞ զգացումները երաշտ անապատներու մեջ տարագրել, ինչու՞ մոռնալ մարդուն ու բնության անմիջական հաղորդությունը, ինչու՞ խզել այդ կապերը՝ փոխանակ ամրապնդելու զանոնք։ («Քննադատությունը» հոդվածից)
Գիշերին մեջ չէ՞ ապաքեն, որ երազները ավելի վառ ու արագ վերթևումներ կ’ունենան. գիշերին մեջ, ուր շրջանկարը այնքան հմայիչ կ’ըլլա, և սպասումը` այնքան քաղցրորեն տաժանագին․․․ («Ինքնադատության փորձ մը»)
Արվեստին մեծագույն դրդիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է, բայց մատչելի ըլլալու ըղձանքով չ’ըլլա, որ արվեստը ոչնչացնենք․ սահման մը կա ուրկե վար չի կրնար իջնել գրագետը․․․
Օգտվինք եվրոպական լեզուներու նորանոր և թարմ արտահայտություններեն, բայց չմոռնանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ։ Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշին ետևեն վազենք։ («Քննադատությունը» հոդվածից)
(Նարեկացին) գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը․․․ Գիտեր ծիծաղախիտ ժպտեցնե῀լ բառերը․․․
թևավոր խոսքեր