Ինչպես կաղնի ծառը սկսվում է հողից, այնպես էլ պոեզիան սկսվում է  հայրենի խրճիթից: Բանաստեղծությանս մայր ակունքը մայրենի հողն է,  մայրենի լեզուն է նրա պաշտպանությունը, ազգի ողնաշարը, ազգի  մշտատևության մեծ խորհուրդը: Սրանց ավելացրած համամարդկային  չմեռնող զգացմունքները: