Ասույթներ, թևավոր խոսքեր
Ասույթներ
Երջանկությունը երջանկություն չփնտրելու մեջ է։ Դրա համար էլ մանուկները միշտ երջանիկ են։
Սիրո համար ձանձրույթե ավելի մահացու բան չկա։
Ի՞նչ է սրբությունը... Սրբությունը ան է, որ մարդ ուրիշներուն ցավերը կամոքե և իր անձը մոռանալով անոնց համար կաշխատի:
Կինը ծիծաղ մըն է, պետք չէ, որ լացի փոխվի:
Մեծ պատահարները զիս անտարբեր կթողուն, բայց մանր դեպքերը՝ չնչին ուրիշներու աչքին՝ լուրջ խորհրդածություններու նյութ են ինձի։
Գիտությունը և արվեստը ամեն վայրկյան կը նորոգեն ու կը վերաշինեն այս աշխարհը։
Պարզ, միշտ պարզ․ հոն է հաջողությունը։
Ամեն աղջիկ ընկերություն մեջ, ընտանյաց մեջ դիրք մ՛ունենալե առաջ հայուհի մը պարտի լինիլ։
Գրականությունը․․․ պարտի ըլլալ այն անխարդախ հայելին, որուն մեջ հասարակության բարքը կցոլանա, ինչպես մութ սենյակի մը մեջ պահված ապակին, որուն վրա կյանքին հարազատ լուսանկարը կը գծագրվի․․․
Երգը այն հանգրվաններեն է, ուր ամեն ոք կանգ կառնե, իր հոգնությունը կմոռնա, կկազդուրվի ու հաջորդ օրվան կպատրաստվի՝ ուրախ դիմագրավելով բախտին ձախորդությանց։ Երգը այն միակ բանն է, որ մարդերը կմոտեցնե ու կմիացնե իրարու, աղոթքին պես ու արցունքին պես, որոնք երգեր են անշուշտ, երգերուն գերագույնները։
Լուցկին երկվայրկյանին մեջ թուղթը պիտի ոչնչացնե, բայց ոչ անոր փառքը։
Քննարկում

Ինչ ես կարծում՝ ի՞նչ նկատի ունի Գ․ Զոհրապը։

Անոնք, որ հանրության դեմ ոևէ պարտավորություն չունենալու դիտավորությունը ունին, անոնք ողորմելի եսամոլներ են։
Կինը սերեն դուրս գոյություն չունի և կկարծեմ, որ ինքն ալ չի փափագիր ունենալ։ Սերը իր տարրն է․․․
Կնոջ սիրտը նավահանգիստ մըն է, ուր պիտի ապաստանինք աշխարհի փոթորիկներեն։
թևավոր խոսքեր