….Ես գիտեի, որ սերը փոքրատառ մարդուն դարձնում է մեծատառ, բայց այսքա՞ն մեծատառ․․․
….Այրում են նրանց գրքերը, ովքեր նետված են բանտեր։ Խարո՛ւյկ։ Խարո՛ւյկ, խարո՛ւյկ։ Փակեցեք ձեր աչքերն ու ականջները, մարդիկ, միջնադարը վերադարձել է…
…Հիվանդ արդարության կենացը խմենք, ծանր է նրա վիճակը, բայց նա չի մեռնի։ Երբ հիվանդ է արդարությունը, մարդիկ խեղճանում են, մանրանում, դառնում երկերեսանի, չար, եսամոլ, ստորաքարշ․․․․
Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ…