Ասույթներ, թևավոր խոսքեր
Ասույթներ
Քո անցած ամեն մի ճամփին, ասա՛՝ սա՛ ուրիշ է արդեն:
Կա Մեծարենց, կա Տերյան, — և բազում ուրիշ պոետներ կան, Բայց — Թումանյա՛նն է անհաս Արարատը մեր նոր քերթության։
Եթե թշնամիներս հավանում են իմ արած քայլը, նշանակում է՝ ես սխալվել եմ:
Գեղեցիկի զգացողությունը գրողի տաղանդի մի մասն է։ Առանց դրա՝ իսկական գրող չկա։
Երգը երկրից է աճում, և ոչ թե ձայներից կամ բառերից
— Օրհնությո՜ւն քեզ, կյանք։ Հրա՜շք էիր դո՛ւ...
Ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։
Ես  եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական// Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան:
… Բայց պինդ է ոգիս… Ու ոչ մի ժանիք// Ինձ չի՛ բաժանի իմ անդուլ դարից․․․
Թե ուզում ես երգդ լսեն, // Ժամանակիդ շունչը դարձիր, // Կապվիր նյարդով յուրաքանչյուր // Քո օրերին ու քո դարին։
թևավոր խոսքեր