Ասույթներ, թևավոր խոսքեր
Ասույթներ
Եվ ի՞նչ է բարձր արվեստը –մեծ ընդհանրացում, մեծ խորացում։
Ամեն բան ուրիշից չեն սովորում և ամեն մարդ ամեն անգամ այն չի սովորեցնում, ինչ պետք է երիտասարդ գրողին։ Վերջինս պետք է ինքը գտնի, թե ինչ է պետք իրեն, ինքը որոնի այն։
Ես ինձ մարտիկ եմ զգում և չեմ զլանա մեր հայրենիքի ազատության համար թափել արյանս վերջին կաթիլը։
Ամեն ժողովուրդ գալիս է իր պատմությունից։
Ես ճանաչեցի հայ ժողովրդի մեջ համամարդկայինը, ես գտա հայ ժողովրդին, երբ փայլեց իմ առջև նրա հանճարը, նրա անտիկ կլասիկայի մեջ՝ Խորենացու, Եզնիկի, Եղիշեի և այլոց գլուխգործոցների մեջ, երբ ժպտաց հայկական վերածնությունը Նարեկացու, Երզնկացու, Ֆրիկի, Քուչակի վերասլացքի մեջ, երբ իմ առաջ կանգնեց հայկական վեհ ճարտարապետությունը, ծաղկեց հայկական մանրանկարչությունը։ Այնտեղ էր հայկական համամարդկայնությունը։
Վարդանանց պատմությունը հայ ժողովրդի հոգեկան բարձր առաքինության, ուժի, ազատության, ինքնուրույնության, կուլտուրայի համար նահատակվելու երգն է։
թևավոր խոսքեր