Ասույթներ, թևավոր խոսքեր
Ասույթներ
Սուրբ է հայրենիքը։ Նա մեր հացն է, մայրական գիրկը, մեր մանկությունն է նա, մեր պապերի գերեզմանն է և մեր հին ու նոր քնարը։ Հայրենիքը լեզուն է, նա է միացնում անցյալը, ներկան ու ապագան, մեռածն ու ապրողը․ նա է հավերժացնում ազգը, շտեմարանում ազգի գանձերը։
Սիրով չափեցեք-այս լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս։
Կարդալն իմ աղոթքն է, իմ բախտավորությունը։
Ես տիեզերական վիշտը զգացել եմ, հասկացել հայության մեծ վշտի միջոցով։
Մարդկային ստեղծագործություններից բոլորից բարձրը, սուրբը, վեհն ու նվիրականը և միակը երգն է, երգը․տիեզերքը երգ է։
Քո ամենամռայլ ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա:
Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ:
Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է: Հետո սկսում է ողբալ, թե ինչու՞ է անհնարը անհնար:
Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
թևավոր խոսքեր

Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով, Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ․․․

Շատ մի´ տխրիր , շատ մի՝ խնդար, սիրելիս, - Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի․․․

Կույր ու գուլ մարդիկ,առանց երազի,առանց լսելու հեքիաթն այս վսեմ,

Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն՝ ահավոր ջեհնեմ․․․