Սիլվա (Սիրվարդ) Կապուտիկյանը ծնվել է 1919 թ. հունվարի 20-ին Երևանում։ Ծնողները Վանից էին գաղթել։ Իրենց գերդաստանում շատերը կապույտ աչքեր ունեին, և ազգանունն այդպես էր առաջացել։
Սիլվայի հայրը Բարունակ Կապուտիկյանն էր, որը ուսուցիչ էր և Վանում հայտնի ազգային գործիչ (դաշնակցական)։
Լիան՝ Սիլվայի ապագա մայրը, Բարունակի աշակերտուհիներից էր եղել։
Բարունակը երիտասարդ տարիքում խոլերայից մահանում է՝ այդպես էլ չտեսնելով միակ դստերը, որը պիտի ծնվեր 3 ամսից: