Գալշոյանը ամուսնացել է Ագնես Ղափլանյանի հետ, ունեցել են երկու զավակ՝ Սիրանույշն ու Տավրոսը։
Մահացել է 47 տարեկանում՝ 1980-ի հոկտեմբերի 15-ին, Կաթնաղբյուր գյուղի դաշտում իր որսորդական հրացանի պատահական կրակոցից։
Գալշոյանի մահը ծանր տարավ հայ հանրությունը, կային խոսակցություններ, թե դա ոչ թե պատահական, այլ դավադիր կրակոց էր։
«Մարութա սարի ամպերը» պատմվածքների ժողովածուն լույս է տեսել գրողի մահից հետո՝ 1981 թ․։ Մի շարք ստեղծագործություններ էլ մնացել են կիսատ։
Գալշոյանը ստեղծել է ինքնաճանաչման, ազգային արժանապատվության կարևորման գրականություն, որը կարևոր դեր խաղաց Արցախյան շարժման հասունացման հարցում։