Վահան Տերյանի տուն-թանգարանը գտնվում է Գանձա գյուղում (Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզ)։
Վահան Տերյանի տուն-թանգարանը գտնվում է Գանձա գյուղում (Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզ)։
Բոլորովին վերջերս՝ 2021-ին, Տերյանի հայրական տան բակում կառուցվել է հուշասրահ-թանգարան, որտեղ նորարարական լուծումներով ներկայացված է Տերյանի կյանքը։ Arloopa ծրագրի միջոցով կենդանանում են պատին պատկերված դրվագները՝ սկսած վաղ հասակից, երբ հայրը «Նարեկ» էր ընթերցում փոքրիկ Վահանի համար, մինչև կյանքի վերջին օրերը, երբ մահամերձ Տերյանը խնդրում էր կնոջը՝ Անահիտին, իր համար դաշնամուր նվագել։
Ասում են՝ Տերյանը այս սենյակում հյուրընկալել է Հովհ․ Թումանյանին, և այստեղ է ծնունդ առել նրա «Փարվանան»։
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: