Թանգարան

Պարույր Սևակի տուն-թանգարանը գտնվում է բանաստեղծի ծննդավայրում՝ Արարատի մարզի Զանգակատուն (նախկինում՝ Չանախչի) գյուղում։ Բացվել է բանաստեղծի մահվան 10-րդ տարելիցին՝ 1981 թվականին։ Թանգարանը կառուցվել է Սևակի ձեռքերով կառուցած առանձնատան կողքին՝ այգու հարևանությամբ։ Ճարտարապետն է Ջիմ Թորոսյանը։ 

Սևակի կառուցած տունը, որտեղ ապրում են նրա ժառանգները։

 

 

 

Սևակի տան առջև փոքրիկ դրախտային այգին է՝ խնձորի, ծիրանի, ընկույզի ծառերով, որոնք տնկել ու խնամել է ինքը՝ բանաստեղծը։ Հենց այդ այգում են թաղված Սևակն ու իր կինը, բանաստեղծի ծնողները։ Այգում՝ Սևակի շիրմաքարի մոտ, դրված է այն բահը, որով աշխատում էր բանաստեղծը։ Դրված է այն դիրքով, ինչպես նա թողել էր․․․


 

Թանգարանի պատերը զարդարում են Պարույր Սևակին նվիրված մեծադիր որմնանկարները , որոնց հեղինակը նկարիչ Սարգիս Մուրադյանն է։ Դրանցում  ներկայացված են գրողի կյանքի և ստեղծագործության կարևոր դրվագները։