Թանգարան

Մուշեղ Գալշոյանի թանգարանը բացվել է 2004 թվականին։ Այն գտնվում է գրողի ծննդավայրում ՝ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում։

Թանգարանի մուտքն սկսվում է կամար զանգակատնով, խաղահրապարակով, կառույցն ամֆիթատրոնաձև է։ Բարձունքի վրա վեց սյուներ են, որոնք խորհրդանշում են Արմտևյան Հայաստանի վեց վիլայեթները: Սյուներից մեկի վրա գրառված են Մուշեղ Գալշոյանի  մտքերը «Ձորի Միրո» վեպից․ «Աշխարհքի ամենամեծ կորուստ մարդու կորուստն է: Մարդու կորուստ անդարձ կորուստ է: Երկիր ու հողի կորուստ ծանր կորուստ է, բայց հող անմահ է, հող ուրիշ տեր չի ընդունե, հող իր տիրոջ հետ արնակից է ու էդ արնակցին կսպասե՜, կսպասե՜, ու օրերից մի օր կհանդիպեն: Հողի կորուստ անդարձ կորուստ չէ՛»: