Թանգարան

Պահպանվել է այն տունը, որ կառուցել է Խաչատուր Աբովյանի պապ Աբովը։ Այս ունի կից այգի պտղատու ծառերով, որտեղ այժմ հետաքրքրիր մշակութային հանդիպումներ են անցկացվում։

Կից տարածքում  կառուցվել է նաև թանգարանի նոր մասնաշենքը, որտեղ պահպանվում են Աբովյանի ձեռագրերը , դիմանկարները և այլն։

Տուն-թանգարանի հետաքրքիր ծրագրերից է Աբովյանի մանկության խաղերի վերակենդանացումը, որը կազմակերպում են թանգարանի լայնարձակ բակում։

 

Հասցե՝  Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնք, Քանաքեռի 2-րդ փողոցի համար 5

Անդրեաս Տեր-Մարուքյանը՝ Աբովյանի արձանը քանդակելիս։ Այժմ  արձանը տեղադրված է Աբովյանի տուն-թանգարանի  բակում։

 

 

 

Աբովյանի մյուս հայտնի արձանը տեղադրված է Երևանի Աբովյան պուրակում։ Քանդակագործը Սուրեն Ստեփանյանն է։

 

Խաչատուր Աբովյանի  անվամբ են կոչվում հայկական մանկավարժական համալսարանը,  քաղաք, գյուղ և այլն։