Թանգարան

Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոն-թանգարանը գտնվում է Երևանի Աբովյան պուրակում։ Մշակութային կենտրոնը, ըստ նախնական մտահղացման, պետք է լիներ եռահարկ,այժմ պատրաստ են շենքի երկու հարկերը։ Կենտրոնը նախատեսված է Հրանտ Մաթևոսյանի անձնական իրերի ցուցադրության,  մշակութային զանազան միջոցառումների համար։ 

 

Ներկա պահին երկրորդ հարկում ժամանակավորապես ցուցադրվում են Հովհ․Թումանյանի տուն-թանգարանի նմուշները։

Կենտրոնում ներկայացվող սիրված բեմադրություններից է Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը»՝ Նարինե Գրիգորյանի հրաշալի կատարմամբ։