Թանգարան

Դեմիրճյանի աշխատասենյակը

 

 

Դ․ Դեմիրճյանի տուն-թանգարանը գտնվում է Երևանում, Աբովյան 29, բնակարան 4 հասցեում։ 1929 թվականից մինչև իր մահը Դեմիրճյանն ապրել է այս բնակարանում։

Այդտեղ կարող ես տեսնել Դեմիրճյանի սիրելի շախմատը, ջութակը և բազմաթիվ այլ  հետաքրքիր ցուցանմուշներ։

Ջութակ նվագելիս Դեմիրճյանը ֆրակ էր հագնում, որ համապատասխան հոգեվիճակում լինի։

Տուն-թանգարանում կազմակերպվում են զանազան միջոցառումներ, կրթական ծրագրեր։

Դ․ Դեմիրճյանի հուշարձանը նրա ծննդավայրում՝ Ախալքալաքում։ Քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան։

Դեմիրճյանի անունով կան նաև դպրոցներ, փողոցներ։

Դ․ Դեմիրճյանի անվան դպրոցը Երևանում