Իսահակյանը ունի երկու տուն-թանգարան։ Մեկը գտնվում է Գյումրիում, մյուսը՝ Երևանում։
Գյումրու տուն-թանգարանը գտնվում է Վարպետաց փող., 91 շենք հասցեում։
Այն Իսահակյանի հայրական տունն է։
Թանգարանի կահավորանքը պահպանվել է այնպես, ինչպես հեղինակի կենդանության օրոք է եղել։ Այստեղ կարելի է տեսնել Իսահակյանի անձնական հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, որտեղ ծնվել է նրա առաջին ստեղծագործությունը, փայտե մանկական օրորոցը և այլն։