Յուրաքանչյուր ստեղծագործություն գրելիս Մուշեղ Գալշոյանն առաջին էջի վերևի մասում միշտ գրում էր՝ «Յա՜, Մարաթուկ» արտահայտությունը։ Մարաթուկը (Մարութա սար) Սասնա սարերից է։ Եղել է սասունցիների պաշտելի սարը, որի գագաթին կառուցված է Մարութա Սուրբ Աստվածածին վանքը։ Այն, ըստ «Սասնա ծռեր» էպոսի, կառուցել է Մհերը։ Գալշոյանն այդ գրությամբ ասես ուժ էր խնդրում խորհրդանշական ու սրբացած սարից՝ գործը մեծ ներշնչանքով ավարտին հասցնելու համար:
«Մարութա սարի ամպերը»՝ Գալշոյանի պատմվածքների վերջին ժողովածուն ևս կոչվում է նույն սարի անունով։