1901 թ․ Հովհաննես Թումանյանն ու Իսահակյանը մեկնում են Անի։ Նրանք նկարվում են Աշոտ Ողորմած թագավորի դամբարանի մոտ։
Իսահակյանը պատմում է․ «Օհաննեսը․․․․ լուռ, մտասույզ թափառում էր` անցյալի հետ ներքին խոսակցությամբ տարված. կանգնում էր հրաշակերտ շենքերի առաջ, հայացքը լարած նայում էր․․․ ապա աչքերը գոցում և ականջները լարում, կարծես մի երաժշտություն էր լսում` ո՛չ սովորական, ո՛չ այս աշխարհից․․․․»։
ձախից աջ՝ Ավ․ Իսահակյանը, Հովհ․ Թումանյանը, նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, Ղազարոս Աղայանը, Վրթանես Փափազյանը, Կոմիտասը, գրականագետ Արշակ Չոպանյանը