Չարենցն ու Կոմիտասը
- Չարենցը պաշտում էր մեր ազգային երաժշտությունը, հատկապես Կոմիտասին։ Գուրգեն Մահարին պատմում է, որ երբ հոգնում էր կամ նեղվում, ասում էր․
«Գնանք Ակսելի մոտ, Կոմիտաս լսենք»։ Ակսել Բակունցը լավ ձայն ուներ։
Երբ Չարենցը հանդիպում է Կոմիտասի աշակերտուհի Աղավնի Մեսրոպյանին, նա ցույց է տալիս Կոմիտասի մակագրությամբ մի թաշկինակ։
Չարենցը համբուրում է թաշկինակն ու խնդրում որոշ ժամանակով այն իր մոտ պահել։
Աղավնին թաշկինակը հետագայում նվիրել է Անահիտ Չարենցին։
***
- Պահպանվել են ժամանակակիցների հուշերը, թե 1936 թ․ Չարենցը ինչ ծանր է տանում Կոմիտասի մահը և ինչպես է նրան վերջին հրաժեշտը տալիս։ Այս օրերին էլ Եղիշե Չարենցը գրում է «Կոմիտասի հիշատակին» պոեմը․
Անէացա՜ծ, սրբացած
Կապրի ոգիդ հմայող՝
Դարձած ելնո՜ղ երգի ձայն—
Եվ հայրենի՜ դարձած հող...