Հայոց պատմությունից հիշու՞մ ես դեպքեր, երբ մեզ ուժով չեն հաղթել, բայց դիմելով խորամանկության՝ հաղթել են։
մեկնաբանություններ
Մեկնաբանող՝hanq.am
Ցավոք նման դեպքերը մեր պատմության մեջ շատ -շատ են։ Դյուրահավատությունն ու քաղաքական իրավիճակը սխալ գնահատելը եղել են մեր դժբախտությունների հիմնական պատճառը
Հիշենք Արշակ 2-րդ թագավորի Անհուշ բերդում բանտարկվելը, Հայոց Արտավազդ արքայի գերեվարումն ու նվաստացումը, Գագիկ Երկրորդ արքայի գերեվարումը և Բագրատունյաց թագավորության անկումը․․․․
Համաշխարհային գրականությունից էլ կարող ենք օրինակներ բերել։ Հիշենք հնագույն գրական երկը՝ Հոմերոսի «Իլիականը», որտեղ հույները Տրոյայի պաշտպաններին հաղթել չկարողանալով խորամանկության են դիմում՝ Փայտե հսկա ձի նվիրաբերելով։ Այդ ձիու մեջ 30 զինվորներ էին, որոնք էլ բացում են Տրոյայի դարպասները․․․