Քննարկում
Հեղինակ՝ադմին

Ի՞նչ ես կարծում, կրթությունը կիսատ թողած, արտասահմանում չճամփորդած Թումանյանին ինչպե՞ս է հաջողվել բարձրարժեք գործեր ստեղծել։

Մեկնաբանող՝henq.am
Բարձրագույն կրթությունը մեծ շքեղություն էր Հովհ․ Թումանյանի ժամանակներում և կապված էր մեծ ծախսերի հետ, որոնք նա իրեն չէր կարող թույլ տալ։ Սակայն երբ մարդը հանճարեղ է ու սիրում է ինքնակրթությամբ զբաղվել,այդ բացն ամբողջությամբ լրացվում է։ Ավելին, նման մարդիկ են կերտում համաշխարհային մշակույթի նոր ուղղությունները, ինչպես Չառլզ Չապլինը, Վիլյամ Սարոյանը, Մաքսիմ Գորկին և այլն։ Թումանյանն ուներ հսկայական գրադարան՝ շուրջ 10․000 գրքերով։ Նրա տան մշտական հյուրերն էին հայ, ռուս, վրաց մշակույթի ամենահայտնի գործիչները։ Ահա ինչու նա իր զավակներին էլ ասում էր․«Մեր տունը՝ ձեզ համալսարան»։
Պատասխանել