Երբ հայոց Արտաշես արքան ուզում էր սահմանաքարեր տեղադրել հայկական բնակավայրերի սահմաններին, նա չգիտեր՝ ինչ սկզբունքով առաջնորդվել, որովհետև դավանանքները տարբեր նահանգներում տարբեր էին, սովորությունները՝ նույնպես, հայկական թագավորություններն էլ տրոհվել էին։ Եվ նա ընդունեց հանճարեղ որոշում․ սահմանաքարեր դնել այնտեղ, որտեղ ավարտվում է հայոց լեզվով խոսակցությունը։
Լեզվամտածողության մեջ արտացոլվում է ժողովրդի տեսակը, պատմությունը, երազանքները։ Լեզուն միավորում է ազգին։