Քննարկում
Հեղինակ՝ադմին

Հովհաննես Թումանյանը մի բանաստեղծություն ունի, որտեղ նա ևս շեշտում է իր քառասնամյա տարիքը՝ իբրև իմաստնության և հոգու խաղաղությանը հասնելու շրջան։

Ո՞րն է դա։

Մեկնաբանող՝henq.am
ՎԱՅՐԷՋՔ Քառասուն տարի բռնած ճանապարհ՝ Շիտակ, անվեհեր Գնում եմ ես վեր— Դեպի Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ․․․ Քառասուն տարի ճամփովն ահարկու Անցել եմ էսպես Ու հասել եմ ես, Խաղաղությանն եմ հասել ես հոգու։ Թողել եմ ներքև, մեծ լերան տակին, Ե՛վ փառքը, և՛ գանձ, Ե՛վ քեն, և՛ նախանձ— Ամենը, ինչ որ ճնշում է հոգին։ Եվ էն ամենը, արդ նայում եմ ես— Տեսնում եմ նորից Իմ լերան ծերից— Էնպես հասարա՜կ, դատարկ են էնպե՛ս... Եվ ես իմաստուն ու բեռս թեթև, Անհոգ ծիծաղով, Երգով ու տաղով Իջնում եմ զվարթ իմ լերան ետև։ Հովհ․ Թումանյան
Պատասխանել
Մեկնաբանող՝henq.am
ՎԱՅՐԷՋՔ Քառասուն տարի բռնած ճանապարհ՝ Շիտակ, անվեհեր Գնում եմ ես վեր— Դեպի Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ․․․ Հովհ․ Թումանյան
Պատասխանել