Կարծում եմ՝ վերնագիրը քեզ հուշեց, որ խոսք է լինելու ավելորդ ինչ-որ բանի մասին: Դու չես սխալվում, բայց սարսափելին այն է, որ այդ ավելորդը կարող է լինել մարդը:
Կարծում եմ՝ վերնագիրը քեզ հուշեց, որ խոսք է լինելու ավելորդ ինչ-որ բանի մասին: Դու չես սխալվում, բայց սարսափելին այն է, որ այդ ավելորդը կարող է լինել մարդը:
«Ավելորդը» պատմվածքի գլխավոր հերոսուհու նախատիպը Դերենիկ Դեմիրճյանի քույրն է՝ Սրբուհին, բայց ոչ թե ճակատագրով, այլ բնավորության գծերով։ Նա էլ հոգատար էր, նվիրվող։ Այդպիսին էին Դեմիրճյանի ընտանիքի բոլոր կանայք, այդ թվում և ավագ քույրը՝ Վարսենիկը, որն ապրել է Դեմիրճյանի ընտանիքի հետ և խնամել նրան վերջին տարիներին։ Այսպիսին էր Սրբուհի հորաքույրը, որի անունով էլ կոչել էին Դեմիրճյանի քրոջը։
Հաճի աղան Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» /երկար գիշեր/ ֆիլմում։ Ֆիլմը երեք մասից է բաղկացած, երկրորդ հատվածը նկարահանված է Դ․ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքի հիման վրա։
«Ավելորդը» պատմվածքի գլխավոր հերոսուհու նախատիպը Դերենիկ Դեմիրճյանի քույրն է՝ Սրբուհին, բայց ոչ թե ճակատագրով, այլ բնավորության գծերով։ Նա էլ հոգատար էր, նվիրվող։ Այդպիսին էին Դեմիրճյանի ընտանիքի բոլոր կանայք, այդ թվում և ավագ քույրը՝ Վարսենիկը, որն ապրել է Դեմիրճյանի ընտանիքի հետ և խնամել նրան վերջին տարիներին։ Այսպիսին էր Սրբուհի հորաքույրը, որի անունով էլ կոչել էին Դեմիրճյանի քրոջը։
Եվ այսպես: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեծահարուստ Հաճի աղան, թուրքերի անակնկալ հարձակումից վախեցած, վերցնում է ընտանիքի անդամներին ու թանկարժեք որոշ առարկաներ և տեղափոխվում է ապահով վայր: Տանն է թողնում միայն այն, ինչ ավելորդ է համարում: Իսկ ավելորդը անդամալույծ քույրն էր` Սրբունը, որը, ի տարբերություն Հաճի աղայի, աչքի է ընկնում մարդկային մեծ սրտով ու վեհանձնությամբ. հրաժեշտի պահին եղբորն է նվիրում տաք ձեռնոցներ, որպեսզի ճանապարհին չմրսի: Որոշ ժամանակ անց վերադառնալով քաղաք՝ Հաճի աղան այլևս չի գտնում քրոջը և մինչև կյանքի վերջը անվերջ տանջվում է մեղավորության զգացումից:
Ի՞նչ ես կարծում մարդը նախապես կարո՞ղ է իմանալ, թե իրեն ինչպես կպահի վտանգի պահին։
«Ավելորդը» պատմվածքի բեմադրությունը Գյումրու Մտորումների թատրոնում
Կարծում եմ՝ հուզվեցիր և զայրացար: Ինչպե՞ս կարելի է հարազատ մարդուն, որը անդամալույծ է, համարել ավելորդ: Առհասարակ, յուրաքանչյուր մարդ Աստծո ստեղծած արարած է և կարիք ունի սիրո, ջերմության: Այստեղ Դեմիրճյանը ներկայացնում է հոգեբանական խորքային մի պատմություն, երբ վտանգի պահին առավել չափով է բացահայտվում մարդու իրական էությունը, բարոյական նկարագիրը, մարդկայինի ու անմարդկայինի ներքին սահմանագիծը: Հաճի աղան, ցավոք, ստեղծված փորձության ժամանակ կորցնում է մարդկային խիղճը և ունեցվածքը, նյութական արժեքները գերադասում է հարազատ քրոջից:
Հաճախ գեղարվեստի լեզվով ասվածը ավելի մեծ ազդեցություն է թողնում մարդու վրա, քան երկար բացատրությունները։ Դեմիրճյանը «Ավելորդը» պատմվածքով մարդկանց ուշադրությունը բևեռում է սահմանափակ հնարավորություններով մարդկանց վրա, նրանց ապրումներին։ Նա ընթերցողին տանում է կարեկցանքի դաշտ ու տրամադրում ինքնաքննության։
Հուզական մեծ լիցք պարունակող այս նկարը նմանատիպ անդրադարձ է՝ նկարչության լեզվով։
Նկարում թվում է, թե դաշտում հանգստացող աղջիկ է պատկերված։ Մինչդեռ այս մարդու ողբերգության ու ապրելու կամքի մասին է։ Քրիստինան նկարչի հարևանուհին էր։ Այս տեսարանին ականատես նկարիչը դեռ չգիտեր, որ նա անդամալույծ է ու չի կարողանում քայլել։ Եվ ցնցվում է՝ տեսնելով, որ նա սողում է դեպի իր տունը։ Այդ հպարտ աղջիկը հրաժարվել էր անդամալույծի սայլակից, որպեսզի ազատ լիներ ու ստիպված չլիներ հարազատներին խնդրել իրեն տեղափոխել։ Տան ու Քրիստինայի միջև եղած հսկայական հեռավորությունը խորհրդանշում է այն դժվարությունները, որոնք նա ստիպված է լինում հաղթահարել ամեն օր։
Էնդրյու Ուայեթ «Քրիստինայի աշխարհը», 1948 թ․
Լսիր այստեղ
Այդ պատմվածքը հեղինակը նվիրել է հայ միջնադարյան բանաստեղծներին, ծաղկողներին ու գրիչներին:
Գուցե հարցնես՝ ովքե՞ր են ծաղկողներն ու գրիչները, որովհետև գլխի ընկար, որ խոսքն այստեղ սովորական ծաղկել բայի ու գրիչ գոյականի մասին չէ:
Ճիշտ ես:
Հայ միջնադարյան ձեռագրերի հիշատակարաններում մանրանկարիչներն իրենց անվանել են ծաղկող կամ նկարող: Ծաղկողը հոմանիշ է մանրանկարիչ բառին, որը նշանակում է ձեռագիր գրքեր, ավելի նեղ իմաստով՝ կրոնական ձեռագրեր պատկերազարդող. Նրանք նկարում էին ոչ միայն սյուժետային պատկերներ, այլև զարդագրեր, խորաններ և այլն։ Ծաղկել բառը միջնադարում նշանակել է նաև «զարդարել»։ Այսպիսով՝ ծաղկողը հին ձեռագրեր պատկերազարդող վարպետն է։
Իսկ գրիչներ անվանում ենք միջնադարում ձեռագրեր գրողներին։ Նրանք մասնագիտական կրթություն էին ստանում գրչության դպրոցներում, վարպետ գրիչների մոտ՝ դառնալով ձեռագրերի հիմնական ստեղծողը կամ արտագրողը, հաճախ նկարազարդողն ու կազմողը։ Գրիչը ոչ միայն գեղեցիկ ձեռագիր պետք է ունենար, այլև լիներ գրագետ, տիրապետեր գրչության արվեստի նրբություններին։
Հայ միջնադարյան ձեռագրերի հիշատակարաններում մանրանկարիչներն իրենց անվանել են ծաղկող կամ նկարող: Ծաղկողը հոմանիշ է մանրանկարիչ բառին, որը նշանակում է ձեռագիր գրքեր, ավելի նեղ իմաստով՝ կրոնական ձեռագրեր պատկերազարդող. Նրանք նկարում էին ոչ միայն սյուժետային պատկերներ, այլև զարդագրեր, խորաններ և այլն։ Ծաղկել բառը միջնադարում նշանակել է նաև «զարդարել»։ Այսպիսով՝ ծաղկողը հին ձեռագրեր պատկերազարդող վարպետն է։
Իսկ գրիչներ անվանում ենք միջնադարում ձեռագրեր գրողներին։ Նրանք մասնագիտական կրթություն էին ստանում գրչության դպրոցներում, վարպետ գրիչների մոտ՝ դառնալով ձեռագրերի հիմնական ստեղծողը կամ արտագրողը, հաճախ նկարազարդողն ու կազմողը։ Գրիչը ոչ միայն գեղեցիկ ձեռագիր պետք է ունենար, այլև լիներ գրագետ, տիրապետեր գրչության արվեստի նրբություններին։
«Գիրք ծաղկանց» պատմվածքի հերոսը պատանի Զվարթն էր, որ վանք էր բերվել հոգևորական դառնալու համար: Այստեղ է նաև նախկինում ճարտարապետ եղած վանահայրը։ Նա իր խցում գրում է մի աշխատություն, որի մեջ նկարում է նաև շենքեր, ճարտարապետական գծագրեր: Աշակերտների` Զվարթի և Ղունկիանոսի համար նա կարդում է գրքի գլխավոր միտքը, ըստ որի` աշխարհը հիմնված է կառուցման, աշխատանքի վրա:
Հետո նկարիչ Թադեն չքնաղ գույներով զարդարում է վանահոր աշխատությունը, որի մեջ գրի է առնվում նաև Զվարթի՝ ծաղիկների մասին պատմող բանաստեղծությունը: Մեռնում է վանահայրը` գիրքը հանձնելով պատանիներին: Մեռնում է նաև Զվարթը։ Հայաստան ներխուժած հրոսակներից գիրքը փրկելու համար Ղունկիանոսը հեռանում է մենաստանից և այն թաղում մի խարխուլ վանքի դռան առաջ: Շատ փորձությունների միջով է անցնում կառուցման և ծաղիկների գիրքը, բայց մնում է կենդանի:
Դեմիրճյանը պատմվածքում ցույց է տալիս, թե ինչ զրկանքների գնով և ինչպիսի նվիրվածությամբ են միջնադարյան մտավորականները առաջ տարել հայ հոգևոր մտքի ջահը և փոխանցել սերունդներին: Վերջին անգամ գիրքը փրկում է Հուսիկ անունով մի գյուղացի, որն իր ցորեն գնելու գումարով գնում ու փրկում է գիրքը: Այստեղ կարևոր շեշտադրում կա․ հասարակ գյուղացին, հասկանալով արվեստի, գրքի ապրեցնող արժեքը, իր հացի փոխարեն է այն գնում։
Այստեղ 14-րդ դարի մանրանկարիչ Թորոս Տարոնացին պատկերել է ինքն իրեն աշխատելիս։ Այս ինքնադիմանկարը պահպանվել է «Եսայի Նչեցու Աստվածաշնչում»:
Ինչպե՞ս կգնահատես Հուսիկի արարքը։
Ա․Պահի տակ կայացրած որոշում։
Բ․ Անխելքություն։
Գ․ Իմաստնություն։
Դ․ այլ։
«Գիրք ծաղկանց» պատմվածքը ավարտվում է գրքին նվիրված մի յուրօրինակ ներբողով: Ահա այն. «Սև դարերի խորքից գալիս է մի գիրք: Խավարի միջին թափառող լույսի նման դողդողում է, բայց գալիս է, թե ինչ վտանգներ է ապրում, չի տեսնում նա: Ո՛չ ձմեռ, ո՛չ խավար: Ո՛չ կրակն է այրում նրան, ո՛չ շոգը խեղդում: Հրա՞շքն է պահում նրան, թե՞ պատահմունքը: Բայց սերունդները խնամում են նրան, թաքցնում, փրկում և ավանդում նրան սերունդներին: Ձեռքեձեռք է անցնում դարերի փորձանքներից, անցկացնում հուր, սուր, ջուր: Մի կարմիր հողմ փոթորկալի թերթում է ոսկե լույս թերթերը գրքի, որ ընկած մի մեծ ճանապարհի վրա, նայում է նրան մտերմորեն, նա փրկված է իրեն միշտ փրկող ժողովրդի հետ»:
Այսպիսով՝ ո՞րն է հայ ժողովրդի հավերժության գաղտնիքներից մեկը:
Դեմիրճյանի կարծիքով՝ մշակույթի, հոգևոր արժեքների նկատմամբ անսահման սերն է, արարելու, աշխատելու, կառուցելու ներքին մղումը: Հայ գյուղացին փրկում է գեղեցիկի ու կառուցման մասին պատմող գիրքը` վճարելով սերմացու ցորենի գինը:
Կիլիկյան մանրանկար։13-րդ դար։
«Վարդանանք» պատմավեպի առաջին մասը Դեմիրճյանը գրել է 1943թ.։ ««Վարդանանք» պատմավեպը ես գրեցի Հայրենական պատերազմի ժամանակ, երբ վճռվում էր մեր հայրենիքի լինել-չլինելու ճակատագրական խնդիրը… Ես զգացի, որ «Վարդանանքի» պահանջը օդի մեջ է… Ես հիշեցի V դարը, հայ ժողովրդի կյանքի ու մահի կռիվը պարսից բռնակալության դեմ և քանի որ ժողովուրդը դուրս էր եկել հայրենական պատերազմի` ես կամեցա հիշեցնել նրան, որ նա հնում շատ է ունեցել հայրենիքի պաշտպանության պատերազմներ, որոնց մեջ ամենամեծը Վարդանանց պատերազմն էր»,- ասել է Դեմիրճյանը:
Ուրեմն, այս պատմավեպը նախևառաջ կոչված էր նախնիների սխրագործություններով ոգեշնչելու հայ զինվորին, որը պայքարում էր իր երկրի ու ժողովրդի համար:
Ըստ Ռուբեն Զարյանի հուշերի՝ այսպիսի զարմանալի նամակներ էին ուղարկում հայ զինվորները ռազմաճակատից․ «Այսօր երկու հաջողություն ունեցանք. գրավեցինք Սևաստոպոլը և ստացանք «Վարդանանքը»։ Ահա այսպիսի մեծ ոգևորություն էր պարգևում հայ զինվորին այդ գիրքը․․․
1939 թ․ Գերմանիան Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ հարձակվեց Լեհաստանի վրա, և սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Խորհրդային Միությունը պատերազմի մեջ ներքաշվեց 1941 թ, այդ պատճառով 1941-ը համարվում է Հայրենական մեծ պատերազմի սկիզբը։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցեց 72 պետություն։ Այն խլեց շուրջ 65 միլիոն մարդու կյանք, շուրջ 95 միլիոնն էլ հաշմանդամ դարձավ։
Փոքրիկ, եղեռնազարկ Հայաստանից, որն ավելի էր արյունաքամ եղել ստալինյան բռնություններից, պատերազմին մասնակցում է 600 հազար մարդ։
Զոհվում է 200 հազար հայորդի։
«Այսօր երկու հաջողություն ունեցանք. գրավեցինք Սևաստոպոլը և ստացանք «Վարդանանքը»։
1939 թ․ Գերմանիան Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ հարձակվեց Լեհաստանի վրա, և սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Խորհրդային Միությունը պատերազմի մեջ ներքաշվեց 1941 թ, այդ պատճառով 1941-ը համարվում է Հայրենական մեծ պատերազմի սկիզբը։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցեց 72 պետություն։ Այն խլեց շուրջ 65 միլիոն մարդու կյանք, շուրջ 95 միլիոնն էլ հաշմանդամ դարձավ։
Փոքրիկ, եղեռնազարկ Հայաստանից, որն ավելի էր արյունաքամ եղել ստալինյան բռնություններից, պատերազմին մասնակցում է 600 հազար մարդ։
Զոհվում է 200 հազար հայորդի։
Պատմական ի՞նչ սկզբնաղբյուրներից է օգտվել Դեմիրճյանը։
Վեպի սկզբնաղբյուրներն են V դ. պատմիչներ Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի մասին» և Փարպեցու «Հայոց պատմություն» երկերը:
Եղիշեն (մոտ 410-470-ական թթ.) եղել է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից: Նրա «Վարդանի և հայոց պատերազմի մասին» երկը ընդգրկում է մի քանի տարվա պատմություն, մասնավորապես պարսկական լծի դեմ ծավալված 450-451 թթ. ազատագրական պայքարը` Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ: Եղիշեն ձգտում է ոգեշնչել ընթերցողին, քարոզում է քրիստոնեություն, փորձում դաստիարակել հայրենիքին նվիրված սերունդներ:
Հիշեցնեմ Եղիշեի գրքից հայտնի ասույթներից ու մտքերից մի քանիսը․
«Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»:
«Միաբանությունը բարի գործերի մայրն է, իսկ անմիաբանությունը` չար գործերի ծնողը»:
«Լավ է աչքով կույր լինել, քան մտքով կույր»:
«Այս բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անուսումնությունից» և այլն:
Ղազար Փարպեցին նույնպես անդրադարձել է այս իրադարձություններին: Նրա «Հայոց պատմությունը» ընդգրկում է շուրջ 100 տարվա պատմություն` սկսած Հայաստանի առաջին բաժանումից, երբ նրա խոսքերով ասած` «Հայոց աշխարհը, հնացած ձորձի նման պատռվելով, երկու ծվենի բաժանվեց»։
Եղիշեն (մոտ 410-470-ական թթ.) եղել է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից: Նրա «Վարդանի և հայոց պատերազմի մասին» երկը ընդգրկում է մի քանի տարվա պատմություն, մասնավորապես պարսկական լծի դեմ ծավալված 450-451 թթ. ազատագրական պայքարը` Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ: Եղիշեն ձգտում է ոգեշնչել ընթերցողին, քարոզում է քրիստոնեություն, փորձում դաստիարակել հայրենիքին նվիրված սերունդներ:
Հիշեցնեմ Եղիշեի գրքից հայտնի ասույթներից ու մտքերից մի քանիսը․
«Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»:
«Միաբանությունը բարի գործերի մայրն է, իսկ անմիաբանությունը` չար գործերի ծնողը»:
«Լավ է աչքով կույր լինել, քան մտքով կույր»:
«Այս բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անուսումնությունից» և այլն:
Ղազար Փարպեցին նույնպես անդրադարձել է այս իրադարձություններին: Նրա «Հայոց պատմությունը» ընդգրկում է շուրջ 100 տարվա պատմություն` սկսած Հայաստանի առաջին բաժանումից, երբ նրա խոսքերով ասած` «Հայոց աշխարհը, հնացած ձորձի նման պատռվելով, երկու ծվենի բաժանվեց»։
Ուշագրավ է, որ պատմական սկզբնաղբյուրներից Դեմիրճյանը նախապատվությունը տալիս է Եղիշեին` իբրև իրադարձությունների ականատեսի, թեև որոշ հարցերում հակադրվում է նրան: Այսպես, Եղիշեն ընդգծում է Վարդանանց պատերազմի կրոնական կողմը, իսկ Դեմիրճյանն այն համոզմունքին է, որ այդ պատերազմը ազգային-ազատագրական բնույթ ուներ:
Եվ այդ պայքարում Դեմիրճյանը կարևոր տեղ ու դեր է տալիս ժողովրդին: Վեպն ամբողջությամբ հաստատում է այն գաղափարը, որ ժողովուրդն է իրական ուժը, որի միջոցով նախարարները կազմակերպում են ազատագրական պատերազմը: Դեմիրճյանի շինական հերոսները` Սահակը, Առաքելը և մյուսները, համոզված են, որ երկիրը կանգուն է ոչ թե ազնվական և հոգևոր դասով, այլ ժողովրդի միասնությամբ: «Անձներս վրա դնենք,- աշխարհք ազատենք», «Մենք ոտքի տակ ծեծված հող ենք: Կծեծեն, կտրորեն, բայց մենք հա կանք ու կանք: Կապրենք…»,- ասում են շինականները: Իսկ ահա Վ. Մամիկոնյանը ժողովրդի ուժը գնահատում է այսպես. «Նախարարը վախեցած է այս կռվից, հոգևորն էլ իր հոգևոր գործերն է հոգում… Բայց ռամիկը կկռվի, ռամիկը կփրկի աշխարհը, քանի որ հենց ինքն է աշխարհը»:
Սա կարևոր բան է, որ դու էլ պիտի հիշես. ժողովրդի միասնությունն ու հավաքական կամքը կարող են սարեր շուռ տալ ու օրհասական պահերին փրկել հայրենիքը թշնամուց:
Նկարի կենտրոնում Վարդան Մամիկոնյանն է՝ ճերմակ նժույգի վրա, ձեռքին՝ սուր: Նա շրջապատված է մարտիկների բազմությամբ: Առջևում ժողովրդին խորհրդանշող կարմրազգեստ մայրն է՝ զավակին գրկած, նրանց կողքին՝ Ավարայրի պատմիչը՝ Եղիշեն, որը հայորդիներին սխրանքների է ոգեշնչում։
Եթե ուշադիր նայենք նկարին՝ կտեսնենք, որ մարտիկների շարքում Խանջյանը պատկերել է նաև բազմաթիվ այլ նշանավոր հայորդիների, որոնք կապ չունեն Վարդանանց ժամանակների հետ՝ հայտնի ֆիդայիների, Վարուժանին, Կոմիտասին, Սարոյանին..
«Վարդանանքն» այդպես էլ կտավի չի վերածվել: Հետագայում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի պատվերով Գրիգոր Խանջյանն ստեղծել է համանուն գոբելենը:
Գրիգոր Խանջյան «Վարդանանք»
Նկարի կենտրոնում Վարդան Մամիկոնյանն է՝ ճերմակ նժույգի վրա, ձեռքին՝ սուր: Նա շրջապատված է մարտիկների բազմությամբ: Առջևում ժողովրդին խորհրդանշող կարմրազգեստ մայրն է՝ զավակին գրկած, նրանց կողքին՝ Ավարայրի պատմիչը՝ Եղիշեն, որը հայորդիներին սխրանքների է ոգեշնչում։
Եթե ուշադիր նայենք նկարին՝ կտեսնենք, որ մարտիկների շարքում Խանջյանը պատկերել է նաև բազմաթիվ այլ նշանավոր հայորդիների, որոնք կապ չունեն Վարդանանց ժամանակների հետ՝ հայտնի ֆիդայիների, Վարուժանին, Կոմիտասին, Սարոյանին..
«Վարդանանքն» այդպես էլ կտավի չի վերածվել: Հետագայում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի պատվերով Գրիգոր Խանջյանն ստեղծել է համանուն գոբելենը:
Իսկ հիմա շատ համառոտ ներկայացնեմ «Վարդանանքի» սյուժեն՝ դիպաշարը, այլ խոսքով՝ դեպքերի զարգացման ընթացքը:
Պարսից Հազկերտ Երկրորդ արքան հրովարտակ է ուղարկում Հայաստան` քրիստոնեությունից հրաժարվելու և զրադաշտական կրոն ընդունելու պահանջով: Նա հայ նախարարներին կանչում է Տիզբոն, որտեղ նրանք, ժամանակ շահելու համար, կեղծ ուրացություն են ընդունում: Հազկերտը ճանապարհում է նախարարներին` մի մեծ խումբ մոգերի և մոգպետների ուղեկցությամբ, իր մոտ պատանդ է պահում Վասակի որդիներին` Բաբիկին և Ներսիկին, իսկ Վարդանին հրամայում կռվել քուշանների դեմ:
Ուրացության գույժը հասնում է Հայաստան: Բոլորը` և՛ ժողովուրդը, և՛ նախարարների ընտանիքները, և՛ երկրում մնացած զորքը` Ատոմ Գնունու գլխավորությամբ, դառնում են զինվորյալ (մինչև մահ կռվող) և դուրս են գալիս նրանց ընդառաջ: Նախարարները բացահայտում են իրենց կեղծ ուրացությունը, և Վասակը ստիպված է լինում միանալ ապստամբներին` պայմանով, որ ապահովվի բյուզանդացիների, վրացիների, աղվանների օգնությունը: Պայմանն ընդունվում է, բայց Վասակը գաղտնի փորձում է խանգարել:
Վարդանը, սթափ գնահատելով իրավիճակը, պատրաստվում է ճակատամարտի: Պարսկաստանից Հայաստան է գալիս հսկայական զորաբանակ` Նյուսալավուրտի գլխավորությամբ: Զորքերի ճակատագրական բախումը տեղի է ունենում Տղմուտ գետի ափին` Ավարայրի դաշտավայրում: Վասակյանք միանում են պարսիկներին: Սակայն հօդս է ցնդում Հազկերտի` հայերին բռնությամբ դավանափոխ անելու մտադրությունը, ավելին, թշնամին, քանակով երեք անգամ գերազանցելով, ոչ միայն չի հաղթում, այլև ջլատվում է:
Կուզեի քեզ հետ մի քիչ խոսել Ավարայրի ճակատամարտի շուրջ պտտվող կարծիքների մասին: Երևի լսած կլինես այն մեկնաբանությունը, թե Ավարայրի ճակատամարտում հայերի տարել են բարոյական հաղթանակ։ Հատկապես վերջին տասնամյակներին հաճախ է բարոյական հաղթանակ բառակապակցությունը հնչում հեգնանքով ու ծաղրանքով: Հիմա միասին փորձենք հասկանալ՝ իրականում հնարավո՞ր է պարտություն կրած ժողովուրդը ունենա բարոյական հաղթանակ:
Այսպես՝ պարսից արքայի՝ զրադաշտական կրոն ընդունելու պահանջը հստակ էր և չկատարվելու դեպքում պատերազմ էր լինելու: Այդպես էլ եղավ. պարսիկները մեծաքանակ զորքով գալիս են Հայաստան: Նրանց դեմ դուրս են գալիս հայրենասեր ուժերը՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ։
Ճակատամարտն ավարտվում է երկկողմանի պարտությամբ, այսինքն՝ ո՛չ պարսիկներն են հաղթում և ո՛չ էլ հայերը: Հայրենասեր շատ ուժեր, այդ թվում և Վարդան Մամիկոնյանը, հերոսաբար ընկնում են մարտի դաշտում: Հիմա փորձենք հասկանալ՝ այստեղ ինչպե՞ս մենք կարող էինք ունենալ բարոյական հաղթանակ:
Ճակատամարտն ավարտվում է երկկողմանի պարտությամբ, այսինքն՝ ո՛չ պարսիկներն են հաղթում և ո՛չ էլ հայերը: Հայրենասեր շատ ուժեր, այդ թվում և Վարդան Մամիկոնյանը, հերոսաբար ընկնում են մարտի դաշտում: Հիմա փորձենք հասկանալ՝ այստեղ ինչպե՞ս մենք կարող էինք ունենալ բարոյական հաղթանակ: Հիշեցնեմ պարսիկների սկսած պատերազմի հիմնական նպատակը՝ զրադաշտական կրոն հաստատել ողջ Հայաստանում: Պատերազմի ավարտից հետո Հազկերտին հաջողվե՞ց իրականացնել իր ծրագիրը:
Ո՛Չ:
Հայրերը կռվում էին իրենց հողի, հավատի, հայի տեսակը պահելու համար: Պատերազմի վերջնարդյունքում նրանք կորցրի՞ն իրենց հողը, հավատը:
Ո՛Չ:
Ուրեմն, մի՞թե չենք կարող մեզ թույլ տալ ասելու, որ մենք Ավարայրի ճակատամարտում ֆիզիկական պարտությամբ ձեռք բերեցինք բարոյական հաղթանակ:
Ի դեպ, Դեմիրճյանի կարծիքով դա իրական հաղթանակ էր, որի հետևանքով հայերը կարողացան պահել իրենց կիսանկախ վիճակը:
Հիմա փորձենք բնութագրել Վարդան Մամիկոնյանին: Ինչպիսի՞ հատկանիշներով էր նա օժտված: Վարդանի մասին ակնածանքով ու հարգանքով են խոսում անգամ թշնամիները: Նրա ողջ կյանքն անցել է մեծ ու փոքր կռիվներում, նա հմուտ զորական է, քաղաքական մեծ գործիչ, ուղղամիտ ու սկզբունքային մարդ: Վարդանը լավ պատկերացնում է, որ փոքրաթիվ զորքով չեն կարող դիմադրել թշնամու հսկայական բանակին, ուստի դաշնակիցներ է փնտրում ամենուր և ճիշտ է գնահատում իրավիճակը: Նա սիրում ու բարձր է գնահատում հայ զինվորին, երկրի իրական ուժը կազմող ռամիկին: Բախտորոշ ճակատամարտից առաջ Վարդանը խոսք է ուղղում հայոց զորքին, ոգեշնչում ու քաջալերում նրան, իսկ Ավարայրի դաշտում կռվում է ինքնամոռաց ու նահատակվում իբրև հերոս:
Վարդանն իր հետ մարտի դաշտ էր տարել նաև իր միակ որդուն՝ Զոհրակին՝ հասկանալով, որ ինքն ու որդին ողջ չեն մնա։
Ինչպե՞ս ես գնահատում նրա արարքը, ինչպե՞ս կարող է ծնողը իր զավակին տանել գիտակցված մահվան։
Էդուարդ Իսաբեկյան «Վարդանանք»-ի նկարազարդումներից
Ինչպիսի՞ գծերով է ներկայանում Վասակ Սյունին:
Վասակի կերպարը Դեմիրճյանի մտքում շատ երկար է հասունացել։ 1912 թ․ լույս էր տեսել նրա «Վասակ» դրաման, որտեղ Դեմիրճյանը Վասակին ներկայացնում է ոչ թե ավանդական ձևով՝ դավաճան, այլ խորհող, որոնող, ողբերգական հերոս։ Դրաման հանդիսատեսը լավ չընդունեց։
Շուրջ 30 տարի հետո «Վարդանանք» պատմավեպում Դեմիրճյանը կրկին անդրադառնում է Վասակի կերպարին։ Նա ներկայացնում է մի մարդու, որի քաղաքական անիրագործելի ծրագրերը և փառասիրական, եսասիրական ձգտումները դարձնում են դավաճան: Այսինքն՝ մենք հենց սկզբից ուղղակի չարագործի կամ դավաճանի չենք տեսնում, մենք տեսնում ենք նրա դավաճան դառնալու ուղին։ Դրանով Վասակի կերպարը դառնում է համոզիչ և ոչ միակողմանի։ Վասակն ուզում է վերականգնել հայոց թագավորությունը, բայց մի պայմանով. ինքը պիտի լինի թագավոր: Գահին հասնելու ուղիներից մեկն էլ պարսիկների առաջ խոնարհվելն ու հնազանդվելն էր: Վասակը նպատակին հասնելու համար գնում է անմարդկային քայլերի, նա ուրանում է ամեն ինչ` հայրենիք, պատիվ, խիղճ, ընտանիք: Անգամ նա սպանել է տալիս իրեն հակադրվող որդուն՝ Բաբիկին, կնոջը` Փառանձեմին, իսկ Ներսիկ որդուն մորթազերծ է անում Հազկերտը:
Պատմաբանները հաճախ կրկնում են, որ Վարդան Մամիկոնյանը մարտավարական ինչ-ինչ սխալներ էր թույլ տալիս, իսկ Վասակ Սյունեցին կարող էր դիվանագիտական ճանապարհով ավելիին հասնել: Այս տեսանկյունից ուշագրավ է Դեմիրճյանի այն միտքը, որ Խորենացին (վեպում ներկայացվում է որպես վանական) ասում է Վասակին. «Ստրկության ուղիներո՞վ ես ազգը տանում ոգեկան ազատության և պետության: Ազատության ոչնչացմա՞մբ ազգություն… Եվ սրանցի՞ց ես ակնկալում այդ շնորհը… Ունայն է հույսդ և իզուր ջանքերդ…»: Վասակի միտքը թունավորում են նաև նրան շրջապատող անհայրենիք որոշ նախարարներ: Օրինակ՝ Գադիշո Խորխոռունին Վասակին մեղադրում է անվճռականության մեջ` ասելով. «Թագավորը մորթում է, ջարդում, ոչնչացնում, թագավորը ոտնատակ է տալիս մարդու ամեն ինչը` խիղճը, պատիվը, հպարտությունը, գութը… Իսկ դո՞ւ…
Դարերի հեռավորությունը մեզ չի կարող թույլ տալ հստակ ու միանշանակ կարծիքներ հայտնել Վարդանի ու Վասակի դիվանագիտական կարողությունների մասին, սակայն մի բան ակնհայտ է. Վարդանը առանց վարանելու իր ու հարազատների կյանքը դնում է հայրենյաց զոհասեղանին, որի արդյունքում մենք ունենք մեր այսօրը, իսկ Վասակը ստիպում է իր զավակներին սովորել պարսկերեն ու ընդունել օտարածին ամեն ինչ, ինքն էլ գաղտագողի համագործակցում է թշնամու հետ՝ իր երազած գահին հասնելու համար:
Այսպիսով՝ ո՞րն է Վարդանանց պատերազմի խորհուրդը, և ի՞նչ է ավանդում սերունդներին:
Վարդանանց պատերազմը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովրդի հավերժության գաղտնիքը պայքարն ու մաքառումն է ազատության, անկախության և հավատի փրկության համար:
Իհարկե, այս ամենը դու կարող ես ընդունել կամ՝ ոչ: Բայց խորհուրդս քեզ հետևյալն է. կարդա՛ վեպը, ինչի արդյունքում սեփական կարծիք կձևավորես։
Ընթերցի՛ր նաև Հ. Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը և համեմատի՛ր դրանք միմյանց հետ:
Այս ստեղծագործության թեման Դեմիրճյանը վերցրել է «Դըժիկոն» հայ ժողովրդական հեքիաթից: Դեմիրճյանի «Քաջ Նազարը» լույս է տեսել 1923 թ.:
Երևի կհարցնես՝ ի՞նչ է նշանակում թեման վերցնել:
Դարեր շարունակ հայ ժողովուրդը աշխատելիս, բակում խաղալիս, ամուսնանալիս, երեխաներին քնեցնելիս, թշնամու դեմ պայքարելիս և այլ իրավիճակներում երգել է, հորինել ոտանավորներ, պատմություններ, պատմական հերոսների արարքների շուրջ հյուսել առասպելներ, հեքիաթներ և այլն: Ահա այդպիսի մի հեքիաթ է «Դըժիկոնը», որը շատ հեղինակների է դուր եկել, և նրանք, գրական մշակման ենթարկելով, ստեղծել են նոր գործեր և հանձնել նույն ժողովրդի զավակներին: Դա մի անարժան, վախկոտ մարդու կյանքի պատմություն է, որ հանգամանքների բերումով կամ, ինչպես ժողովուրդն է ասում, բախտի բերմամբ հասնում է փառքի և իշխանության:
Արա Բեքարյան «Քաջ Նազարի փախուստը»
Դարեր շարունակ հայ ժողովուրդը աշխատելիս, բակում խաղալիս, ամուսնանալիս, երեխաներին քնեցնելիս, թշնամու դեմ պայքարելիս և այլ իրավիճակներում երգել է, հորինել ոտանավորներ, պատմություններ, պատմական հերոսների արարքների շուրջ հյուսել առասպելներ, հեքիաթներ և այլն: Ահա այդպիսի մի հեքիաթ է «Դըժիկոնը», որը շատ հեղինակների է դուր եկել, և նրանք, գրական մշակման ենթարկելով, ստեղծել են նոր գործեր և հանձնել նույն ժողովրդի զավակներին: Դա մի անարժան, վախկոտ մարդու կյանքի պատմություն է, որ հանգամանքների բերումով կամ, ինչպես ժողովուրդն է ասում, բախտի բերմամբ հասնում է փառքի և իշխանության:
Ինչպիսի՞ն է Դեմիրճյանի կերտած Նազարը:
Դեմիրճյանի Նազարը անսահման վախկոտ է, առանց կնոջ չի համարձակվում տնից դուրս գալ, բայց և մեծախոս ու պարծենկոտ է, սիրում է հերոսանալ, ծույլ է ու դատարկամիտ. կարծում է, թե աշխատելը իրեն պատիվ չի բերում, քանի որ ինքը ազնիվ ցեղից է․ «Չպիտի աշխատեմ, էնդուր որ ազնիվ եմ» (կինը` Ուստիանը, նույնպես այդ կարծիքին է. իրեն համարում է ազնիվ ցեղից սերված): Նազարը ունի հզոր երևակայություն և երևակայության թռիչքով քարավաններ թալանում, ավազակների գլուխներ կտրում․․․ Սակայն Դեմիրճյանի Նազարը ոչ միայն ծիծաղելի է, այլև վտանգավոր. իշխանության հասած անարժան մարդը իրենից այն կողմ ոչինչ չի տեսնում:
«…Հիմի ես ուզում եմ, որ ողջ աշխարհքը գցեմ ոտիս տակ: Ինչացո՞ւ է էսքան տերությունն ու թագավորը: Ես հերիք եմ,- համոզված է Նազարը,- …Ժողովուրդը ինձ համար է ծնվում, ինձ համար ապրում, ինձ համար մեռնում: Ժողովուրդը պիտի աշխատի, ես ուտեմ»:
Արա Բեքարյան «Նազարն ու Ուստիանը»
Գրականագետ Լ. Հախվերդյանը հետաքրքիր դիտարկում է անում. «Միակ արարածը, որ Նազարի ինչ լինելը կռահում է՝ նրա մարտական նժույգն է, որովհետև լավ հեծյալի սովոր և ոչ մի նախապաշարմունք չունեցող անասունը «տեսնում է վրեն ինչ անպետքի մինն է նստած՝ խրխնջում է, գլուխն առնում է ու թռչում առաջ՝ ուղիղ դեպի թշնամու բանակը»: Բայց նժույգի արածն էլ Նազարին տանում է դեպի ստույգ հաղթանակ, փառք, ապա և՝ արքայական գահ: Ուրեմն, ի՞նչ է սա, եթե ոչ բախտ․․․»: Ահա ձիու այս սրընթաց վարգն էլ ժողովուրդը ընկալում է իբրև Նազարի քաջության նշան:
Իսկ գիտե՞ս՝ Նազարների գոյության համար գրողը ո՞ւմ է մեղադրում:
Դեմիրճյանը մեղադրում է ժողովրդին, քանի որ այդպիսի փուչ ու փառասեր մարդկանց՝ նազարների իշխանության համար պարարտ հող ստեղծողը նույն ժողովուրդն է:
Ինչպե՞ս: Շատ բացահայտ բաներ ժողովուրդը չի տեսնում, մեկնաբանում է այնպես, ինչպես ուզում է: Իրեն նեղություն չի տալիս մտածելու, վերլուծելու և Նազարի ճշմարիտ էությունը տեսնելու: Օրինակ՝ երբ Նազարը վախից ատամները զարկում է իրար, դա ընկալվում է իբրև կատաղության նշան:
Դու դա ավելի լավ կպատկերացնես, երբ կարդաս ստեղծագործությունը:
Եթե ծանոթ ես Հիտլերի և Մուսոլինիի անցած քաղաքական ուղուն, գտիր այս գծերը, որոնցով նրանք նման են Քաջ Նազարին։
Արա Բեքարյան «Քաջ Նազարը գահի վրա»
Ո՞րն է Հովհ․ Թումանյանի և Դ․ Դեմիրճյանի նույնանուն ստեղծագործությունների գլխավոր տարբերությունը։
Պիեսը Դեմիրճյանն ավարտում է՝ Նազարին գահընկեց անելով: Գրողը կարծում է, որ վաղ թե ուշ Նազարների վերջը գալիս է, սակայն մեր հանճարեղ Թումանյանը այս հարցում համաձայն չէ Դեմիրճյանի հետ: Նրա հեքիաթում Նազարը մնում է գահին, աշխարհն առնում բռի մեջ ու ծիծաղում աշխարհի վրա: Հեքիաթն ասում է, որ աշխարհում քաջությունը, խելքն ու հանճարը ոչինչ են. գլխավորը բախտն է: Իսկ բախտն այլ բան չէ, քան հանգամանքների հաջող դասավորություն և աննպաստի նպաստավոր մեկնություն:
Իսկ գիտե՞ս՝ ինչ է ասել Դեմիրճյանը Քաջ Նազարի մասին:
«Քաջ Նազարն ինձ համար միայն չնչին ու ստոր մարդ չէր` իր «ծիծաղելի» ֆանտազիաներով, որ իբր թե մարդկանց է կոտորում, այլ սարսափելի մարդն է, որ երբ ձեռը ուժ ու հնար է ընկնում, իրոք է կոտորում, ինչպես ճանճերի: Ահա ձեզ «ծիծաղելի»»: Ուրեմն, իրապես պետք է զգուշանալ վախկոտ ու դատարկ այն մարդկանցից, որոնք բախտի բերմամբ և տգետ հասարակություն-ամբոխի աջակցությամբ գալիս են իշխանության և կործանում երկիրը, բարին ու գեղեցիկը: Ցավոք, Քաջ Նազարի տեսակը դեռևս թվում է անվերջանալի: Տա՛ Աստված, որ դու և քո ընկերները երբևէ ապրեք այնպիսի երկրում, որտեղ այլևս չեն լինի Նազարներ:
Իսկ դու հանդիպե՞լ ես Քաջ Նազարի նման մարդկանց։
Հիտլերն ու Մուսոլինին
Դեմիրճյանի այս ստեղծագործությունը գրավիչ են դարձնում երգիծական դրվագները, որոնք շատ-շատ են ու վերածվել են թևավոր խոսքերի։
Օրինակ՝ Զորբաստանի թամադան հարևաններից է բողոքում․
-Գերի ենք, Նազա′ր ախպեր, գերի ենք: Չեն ուզում իրենց աշխարհքը մեզ տան: Չի՞ լինի մեզ ազատես դրանց ձեռից: Մեզ կերան:
Ինչպես տեսնում ես, «նազարները» պիեսում շատ են․․․
Ծիծաղ են առաջացնում նաև այն բնութագրող բառերը, որոնցով սենեկապետը դիմում է բռի ու անտաշ Նազարին՝ «քի՛մք նրբաճաշակության», «արեգա՛կն արդարության», «ծո՛վ բարության» և այլն։
Դեմիրճյանը մտավախություն ուներ, թե պիեսը պարզապես ծիծաղելի պատմություն կընկալվի։ Նա մտադիր էր Քաջ Նազարի մասին նաև վեպ գրել՝ նրա կերպարում նկատի ունենալով Նացիստական Գերմանիայի ղեկավար Հիտլերին և Ֆաշիստական Իտալիայի առաջնորդ Մուսոլինիին։
«Քաջ Նազարը» վերնագրով ունենք մուլտֆիլմ և կինոնկար։
Կինոնկարը հենց այս պիեսի հիման վրա է ստեղծված, սցենարի հեղինակը Դերենիկ Դեմիրճյանն է։ Կատակերգության հիման վրա Հարո Ստեփանյանը գրել է համանուն օպերա։
Երվանդ Քոչար «Դերենիկ Դեմիրճյանի դիմանկարը», 1943 թ․
Էդուարդ Իսաբեկյան «Դ․ Դեմիրճյանի դիմանկարը»
Հրաչյա Ռուխկյան «Դերենիկ Դեմիրճյան»
Ջոտտո «Դերենիկ Դեմիրճյան», 1922 թ․
Ալեքսանդր Կռավչենկո «Դերենիկ Դեմիրճյան»