Բնությունը Շիրվանզադեին բացառիկ գեղեցկության հետ միասին օժտել էր և բացառիկ կենսասեր ոգով։ Ու նրան նայելիս թվում էր, իսկապես, թե այդ գեղեցկության տեր տղամարդն ուրիշ կերպ էլ չէր կարող լինել, քան կենսասեր․․․Կյանքով լեցուն՝ նա սիրում էր կյանքն իր ամբողջությամբ, իր բոլոր արտահայտությունների մեջ։
Դուք գրող եք, մարդ, որ ապրում է աշխարհի բոլոր ցավերով և ուրախություններով։ Դուք ինքներդ գիտեք՝ որքան ուրախալի է իմանալ, որ Ձեր խոսքը հասկանալի է Կովկասում և Անգլիայում, Սկանդինավյան թերակղզում և Իտալիայում։
Հայ ժողովուրդը, եթե մարդիկ ունի, որոնց պետք է հարգի հոբելյանով, դրանցից մեկը Շիրվանզադեն է։ «Ցավագարի», «Քաոսի», «Արտիստի» և շատ ուրիշ վիպական ու բեմական գրվածքների հեղինակը հանդիսանում է անվիճելի արժանավոր հոբելյար։
Զորեղ վիպասան և ազնվազգի թատերագիր մըն է Շիրվանզադեն, որուն գործը մին է հայ գրականության ամենեն հարուստ կոթողներեն։
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: