«Դուք այն բանաստեղծներից եք, որոնց մեջ մշտավառ կա հին մարգարեների աստվածաշունչ ոգին․․․ Դուք Մեսսիա բանաստեղծներից եք, որին մենք ցարդ պտրում (փնտրում) ու չէինք գտնում»։
Րաֆֆին ստեղծում է վիպական լեզու, նրա ոճը, գործածած բառերը․․․դարձվածքները մի-մի նոր գյուտեր էին, որոնք մեր վիպագրության սեփականությունը դարձան։ Աբովյանը և նրա հետևորդները բարբառներ էին գործածել, որոնք հասկանալի կարող էին լինել այս կամ այն գավառի բնակիչներին։ Րաֆֆին մի հղկված, ճկուն գեղարվեստական լեզու ստեղծեց վիպագրության համար։
Րաֆֆին հայ գրականության ամենախոշոր պեյզաժիստն (բնանկարիչ) է, և ոչ միայն հայ գրականության։
Մեր նորագույն պատմության մեջ դժվար է գտնել մի գրողի, , որը Րաֆֆու չափ շարժած լիներ հայկական մտքի ճահիճը, նրա չափ փոթորկած լիներ մեր հասարակական կյանքը։
Չափազանցություն չի լինի, եթե ասենք, Րաֆֆին հայ ժողովրդին կարդալ սովորեցրեց։
(Սամվելյանը նկատի ունի այն, որ դեռ ոչ մի հեղինակ այդպիսի մեծ հուզում, հետաքրքրություն ու ոգևորություն չէր արթնացրել։ Նրա գործերը մաս-մաս կարդում էին ու անհամբեր սպասում շարունակությանը, ինչպիսի հուզումով ընտիր ֆիլմի հաջորդ սերիային են սպասում։ Կարդալ չիմացողները հավաքվում էին կարդացողի մոտ ու կլանված լսում բարձրաձայն ընթերցումը․․․)
Րաֆֆին աներկբա 19-րդ դարի Խորենացին էր իր մեծությամբ, հատկապես այն իմաստով, որ իր ժամանակի հային ու Հայաստանը ներկայացրեց այնպես, ինչպես կուզեր, որ մեր հնադարյան պատմիչները նկարագրած լինեին երկիրը, հայ մարդուն՝ բազում դիտանկյուններից։
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: