Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր և մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ և համեստ… Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող:
Կան հեղինակներ, որոնք գրական ընդհանուր թոհուբոհի մեջ մնում են կարծես աննկատելի, անգամ արհամարհված ու մոռացության մատնված, բայց իրենց ուժերին ու գործերին վստահ՝ աշխատում են համառ ու անաղմուկ՝ չմտածելով փառքի մասին։
Եվ փառքը, սակայն, ստվերին նման հետևում է նրանց․․․
Նա ինձ հիշեցնում էր մեր հին գրիչներին, որ հանձն առած գործը կատարում են անձնուրաց և դրա համար նրան, հների լեզվով ասած, կարելի է կոչել իսկապես... հայ լեզվի, հայ խոսքի աշխատավոր:
Նար-Դոսը մեծ հոգեվերլուծաբան է: Նա 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գեղարվեստական արձակի այն խոշոր դեմքերից է, որի ստեղծված գրական արժեքները այսօր էլ չեն կորցրել իրենց արդիական նշանակությունը:
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: