Իր մասին

նկ․՝ Մ․ Սարյան

 

Կարելի է ասել, որ նորագույն ժամանակների էպոսը՝ Աբովյանի «Վերք Հայաստանին», գրել է ինքը՝ ժողովուրդը՝ իր սրտի արյամբ։

«Վերք Հայաստանին» հայ ժողովրդի ինքնագիտակցության վավերագիրն է։

 

Մարտիրոս Սարյան

 Ով Հայաստանը չի տեսել, ճանաչելով Աբովյանին՝ կտեսնի Հայաստանը: Նա մի կտոր Հայաստան է, որ իր մեջ ունի նրա ամբողջությունը:
Նա վեհ է, ինչպես իրենց լեռները, և խորն է, ինչպես իրենց ձորերը, գիտե մեծահոգորեն տանել, ներել: Նա բարի է անսահման, բայց հաջորդ վայրկյանին կարող է կրակ դառնալով վառվել, միայն թե իր կրակներում այրվի անարդար աշխարհից մի չնչին անարդարություն…

Ֆրիդրիխ Պարրոտ, գերմանացի գիտնական

Աբովյանը մեր ազգային ոգու մարմնացումն է: Եվ եթե ինչ-որ չափով հաղորդվել եմ այդ ոգուն,
և իմ մեջ կրում եմ այդ ոգու մասունքները, դրա համար պարտական եմ մեր ժողովրդի մեծերից մեկի՝
Աբովյանի ժառանգությանը:
  

Համո Սահյան

Մինչև հիմա Անդրկովկասը չի տեսել այնպիսի ուսուցիչ,որն այնպիսի սիրով ու այնպիսի զոհաբերությամբ նվիրված լինի մանուկների դաստիարակության գործին, ինչպես որ Աբովյանն է…  

 

Կարլ Կոխ, գերմանացի գիտնական