Իսահակյանը մեր ամենահմայիչ պոետներից է։ Սակայն պատմել, թե նա ինչով է մեծ ու հրաշալի, անհնարին է, ինչպես անզոր ես պատմել, թե ինչով է գեղեցիկ Բեթհովենի այսինչ սոնատը։
Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ չկա ողջ Եվրոպայում։
Ավ․ Իսահակյանն ու Հովհաննես Շիրազը
Ավետիք Իսահակյանը մեծ գրող է միջազգային առումով և գերազանցորեն մարդկային, իսկ իր գործը` «Աբու-Լալա Մահարին», անժխտելիորեն անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրերից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահորեն ու լիակատար հիացած եմ Ավ. Իսահակյանի գործով, իսկ նրա անձը ինձ համար շողշողուն մտքի, ոգու և պայծառ լույսի ու ջերմության փարոս է: Կյանքիս ամենաերջանիկ պահը պիտի համարեի, եթե հնարավորություն ընծայվեր ինձ այցելելու մեծ գրողին:
Մարտիրոս Սարյանն ու Ավ․ Իսահակյանը
Իսահակյանը հավերժ կենդանի կքայլի համաշխարհային պոեզիայի լուսավոր ուղիներում՝ վկայելով հայ ժողովրդի հոգու վեհությունն ու ազնվությունը։
Իսահակյանը մանկապարտեզի երեխաների հետ։
Բանաստեղծը ընդհանրապես միշտ գերում է, սակայն Իսահակյանի մտքերի նրբությունն ու խորությունը ցնցում են մարդու:
Իսահակյանն ու իր կինը՝ արվեստի գործիչների հետ։
Վիթխարի է Իսահակյանը, դժվար է ընդգրկել նրա մեծությունը, նա պոեզիայի հսկաներից է, նորագույն հայ գրականության Արարատը:
Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների դասին, որոնք հազվադեպ են ծնվում։ Նրանով հպարտանալու իրավունք ունի յուրաքանչյուր նույնիսկ ամենահարուստ գրականություն։ Նրա պոեզիան մի քանի տասնամյակների ընթացքում օգնել է ինձ ապրել։ Ես համոզված եմ, որ նա կապրի դարեր։
Զվարթնոցում՝ երեխաների հետ
Ավետիք Իսահակյանը այն մեծ անհատներից էր, որին վերապահված էր կյանքի ուսուցիչ,արվեստի վարպետ, հայրենասիրական ոգի լինելու պատիվը։
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: