Henq.am | Մի քիչ դատավոր եղեք. նամակ քաղաքացուց
Երևան
19.Օգոստոս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին»Վարչապետի ելույթի հանգուցային մասերը«Ռեալը» կբողոքարկի Ինչու ենք ուշ ստանում փաթեթներըԲացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպքՈրոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկմանԶինվորները կօգտվեն բջջային հեռախոսիցՈւղևորափոխադրումները կդառնան կանոնավորՔայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա
«Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ)

Մի քիչ դատավոր եղեք. նամակ քաղաքացուց

Հետևե՛ք մեզ Facebook-ում սեղմեք հավանել և միշտ ստացեք թարմացումները
Մեր խմբագրություն է դիմել մտահոգ քաղաքացի, Հայստանը երբեք չլքելու երդվյալ հաստատակամությամբ Գեղամ Կարապետյանը: Նա խնդրել է իր մտահոգությունները փոխանցել ընթերցողին: Հարգելով մեր ընթերցողի խոսքի ազատուըթյան, մեզ հետ բանավիճելու և առողջ քննարկումների իրավունքը՝ տեղադրում ենք պարոն Կարապետյանի նյութն առանց միջամտության: Միևնույն ժամանակ նշում ենք, որ խմբագրությունը շարադրանքի ոչ բոլոր հատվածների հետ է համակարծիք:
 
Հայաստանում դատական համակարգի անկախության մասին պատկերացումները միֆ են: Ու եթե ոմանք ոգեւորվում են, որ այսօր քաղաքական ենթատեքստ ունեցող մի շարք գործերով անցնող ամբաստանյալների նկատմամբ այլ խափանման միջոց է ընտրվում կամ երաշխավորագրով են ազատում, ես տխրում եմ: Տխրում եմ, որովհետեւ դա ցույց է տալիս, որ ոչինչ էլ չի փոխվել, պարզապես եթե նախկինում դատական համակարգը անուղղակի ենթարկվում էր Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին, ապա հիմա՝ Նիկոլ Փաշինյանին եւ ԵԼՔ-ին:
 
Դժվար է տեղավորել ուղեղում այն, թե ինչպես մի ամբողջ իրավապահ համակարգ տարիներով գործը քննել, մեղադրանք է առաջադրել, որոշ դեպքերում խիստ պատիժ է նախատեսել կամ պատրաստվում է նախատեսել, իսկ հիմա գրչի մի հարվածով ազատ է արձակում իր իսկ պատկերացրած այդ վտանգավոր հանցագործին: Ինչպես կարող է քաղաքական գործչի, պաշտոնյայի երաշխավորությամբ ազատվել հանցանք կատարելու մեջ մեղադրվողին: Կամ եթե խիստ վստահում եք երաշխավորագրեր ներկայացնող մարդկանց, ապա, կներեք, պարոնայք, ինչու նրանց երաշխավորագրով չէիք ազատում այդ մարդկանց մի տարի առաջ:
 
Նախ, մի կողմից՝ ԵԼՔ-ականները մի տարի առաջ նման երաշխավորագիր չէին ներկայացնի, քանի որ գիտեին, որ դա չէր բավարարվի, իսկ այժմ, երբ Փաշինյանը վարչապետ է, նրանք աջ ու ձախ երաշխավորագրեր են ներկայացնում: Բա ո՞ւր է անկախ դատական համակարգը:
 
Իմ համոզմամբ՝ քաղաքական ենթատեքստ ունեցող մի շարք գործերով անցնող անձանց նկատմամբ շատ խիստ պատիժներ են ընտրվել, բացարձակ անթույլատրելի է Գեւորգ Սաֆարյանի մինչեւ այժմ անազատության մեջ գտնվելը, նույնը Շանթի եւ ընկերների, Սեֆիլյանի մասով, Սասնա ծռերի պարագան այլ է, այնտեղ սպանություն է եղել, սակայն Գառնիկ Մարգարյանի, Վահան Շիրխանյանի եւ մյուս անձանց խափանման միջոցները փոխելուն միանշանակ կողմ ենք՝ հաշվի առնելով նրանց առողջական վիճակը, տարիքը, գործի բնույթը, ապացույցների ոչ բավարար լինելը:
 
Բայց միայն խափանման միջոց փոխելով հարցը չպետք է լուծվի, արդար դատաստան պետք է լինի, ծայրից ծայր պետք է պատժվեն բոլոր նրանք, ովքեր ոչ այնքան էլ հիմնավոր ապացույցներով գործեր են սարքել, մարդկանց տարիներ ի վեր պահել կալանքի տակ, որեւէ հանգամանք հաշվի չառնելով ընտրել են կալանքը որպես խափանման միջոց: Այ դա կլինի արդար դատաստան եւ թավշյա հեղափոխություն դատական համակարգում: Այլապես օրվա իշխանության քամու ուղղությամբ որոշումներ կայացնողները ոչ արդար են, ոչ դատավոր:
 
Հարգանքներով՝ Գեղամ Կարապետյան
Ի հեճուկս Ռ. Քոչարյանի ու Հր. Մարգարյանի «Անցումային արդարադատության» հնարավոր վտանգները Հերբարիում «Ո՞ր դարում է ապրում այս մարդը» «Բարսայի» հաղթական մեկնարկը Մբապեն հաղթանակ է պարգևել ՊՍԺ-ին Մխիթարյանի գոլը չի փրկել «Արսենալին» Սեթ Գմփոյանի ագարակում (44) Նիկոլը Լյուդովիկոսից առաջ անցա՞վ «Ազդվել եք Նիկոլի ելույթից» «Սասնա ծռերից» ևս երկուսը Ամենաագրեսիվ փոքրամասնությունը (մաս 1,2) Ձերբակալվել են ԱԻՆ նախկին պաշտոնյաներ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության բացահայտումը Անգելա Մերկելը կժամանի Հայաստան Նշանառության տակ են բանկոմատները՝ 24 մլն դրամ Անցումային արդարադատության վերաբերյալ «Խոսելուց առաջ մտածել սովորեք» Օրվա լուսանկարը Հպարտ, արժանապատիվ մեծամասնությունը՝ ժողովո՛ւրդը Ընտրությունների օրը հայտնի է Ի խորոց սրտի խոսք առ ԼԳԲՏ-ներ, նրանց կողմնակիցներ, «զարգացած» հայ հասարակություն Վարչապետի ելույթի հանգուցային մասերը «Ռեալը» կբողոքարկի ՀՖՖ նախագահի ընտրության օրը հայտնի է Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը 100 օրն ու փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ազատությունից զրկվածներին տեսազանգով հաղորդակցվելու իրավունք Ինչու ենք ուշ ստանում փաթեթները Բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք Որոշումը ստացել են, պատրաստվում են բողոքարկման Զինվորները կօգտվեն բջջային հեռախոսից Ուղևորափոխադրումները կդառնան կանոնավոր Քայլարշավ Արցախի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ (Տեսանյութ) Օրինացին փրկության մի տարբերակ կա Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 2 SMART կենտրոններ տարբեր համայնքներում Հարձակման փորձը կասեցվել է Ինչ է հաստատում Շարմազանովը Սեթ Գմփոյանի ագարակում (43) Աննախադեպ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում Ամենաագրեսիվ փոքրամասնությունը - 1 «Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը՝ ընթերցողի սեղանին Ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել Երկու ամսով երկարացվել է Առողջապահության նախարարության 100 օրը Կարծիք լռեցնելուց մի խոսեք Սեթ Գմփոյանի ագարակում (42) Շրջայց ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայություն Լա լիգան՝ ԱՄՆ-ում