Երևան
22.Հունիս.2018թ.,
00
:
00
Փոխարժեք՝
$,
,
Ընթանում է պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ-ի արտահերթ նիստըՄեր պետությունը պետք է պատշաճը մատուցի իր արժանի զավակներին. Արթուր ԱղաբեկյանԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեն նոր նախագահ ունի Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Սյունիքի մարզպետը վաղը կազատվի պաշտոնից. ովքե՞ր են թեկնածուները

Մեր տեղեկություններով՝ վաղը կառավարության որոշմամբ պաշտոնից կազատվի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։ Նա մարզպետներից թերևս միակն էր, որը որոշել էր մինչև վերջ մնալ իր պաշտոնում, ազատման դիմում չգրել։ Պատճառն էլ հստակ էր․ մարզպետն ու իր թիմը «անհամբեր սպասում» էին, թե կառավարությունը իր հրաժարականի պահանջը ներկայացնող ինչ հիմքեր պետք է ներկայացնի։ Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Թե ինչ հիմքով է կառավարությունը կայացնելու այդ որոշումը, մարզպետարանի մեր աղբյուրը տեղյակ չէր․ «Վաղը կգա, կիմանանք»։

Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ նշանակվեց 2016 թվականին, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց Սուրկ Խաչատրյանին պաշտոնից ազատելու՝ կառավարության որոշումը։ 2 տարվա ընթացքում Վահե Հակոբյանը հասցրեց մամուլում դառնալ ամենաքննարկվող մարզպետներից մեկը՝ անձնական ուղղաթիռի մասին լուրերից մինչև լուրջ կարողություններ, մարզում կինոթատրոն բացելուց մինչև բրենդային խանութների մուտքը Սյունիքի մարզ։

Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնը տրվելու է ԲՀԿ-ականներին։ Իսկ թե ով է ամենից հավանական թեկնածուն, դեռ հստակ չէ։ Սակայն մամուլում մի քանի անուն է հոլովվում այս պաշտոնի շուրջ․ ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյան, ԱԱԾ պետի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյան,  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ, Սասնա ծռերի գործը քննելու ընթացքում առողջական խնդիրների պատճառով հրաժարական ներկայացրած Արթուր Օհանյան: Ի դեպ, վերջինս կապանցի է, աշխատել է Կապանի տրիկոտաժի արտադրական միավորման իրավախորհրդատու, ապա քննիչ, դատախազի օգնական, դատավոր եւ այլն: 

Լեւոն Բակունց

Տեսագրությունն օգնեց Ով ինչ խաղ է խաղում Ավազահանքերի գեներալները Արցախի մայրաքաղաքում ու Արցախի դրոշը ձեռքին Հառա՜ջ դեպի վաղ նախնադար Տեսանյութ`Սերդեչնի պռիվետ ատ Արութինա Զիմզիմովա Մովսես Հակոբյանը` կծիկի բացվող ծայր Նախրի հետ խառնվել, մարագն է մտել Սուզանավը լեռներում Քրիշտիանուն նման է պորտվեյնի Ստեղծվել է մարդու մահը կանխագուշակող արհեստական ինտելեկտ ԱՄՆ կոնգրեսում էլի «ձրի» ճաշ են տալիս Տարօրինակ հանգուցալուծումներ Մի գրառման անորոշ հետքերով Ուղենիշ դարձած «Ստարտափ կենտրոնը» Մուծվել պրծել է՞ Ռուսները զարմացնում են «Անակնկալի եկածների» սրտակեղեք կապելլան Ուրեմն փառք մեզ ու մեր Երկրին Դատախազի պահանջը բավարարվեց «Միթե հայլվույդ մեջ անձկավ Գեղուհի մը նայեցավ»… Ֆուտբոլային տոնն ընթացքի մեջ է Տիկնայք և պարոնայք, նավը սոսկ կողաշրջված չէ՝ այն վայրկյան-վայրկյան սուզվում է հատակ Բարեգործական աննախադեպ երկունք Շտապ հաղորդագրություն Սարին կտեղափոխվի «Չելսի» «Փոխված իրողություններ»-ի անփոփոխ կողմը «Խորիմաստ» հայր ունեցող որդու հրաժարականը Ա՜յ քեզ նոստրադամուսություն Լոսանոն հաղթանակ է բերում մեքսիկացիներին ՀԱԿԱԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԱԱԾ. Մանվել Գրիգորյանը եւ Դոն Պիպոն ձերբակալվել են Է, ճարներս ինչ, պիտի հավատանք 100-ամյա հոբելյանը նշանավորող ոչ մի հիմնարար և մնայուն արժեք Փոթորիկները չի կարելի բացառել Կարևորը փարաջան` հագին, կնգուղը` գլխին, խաչը` ձեռքին լինի «Ես կվերադառնամ» 825 հազար եվրո Ի՞նչի մասին է լռում Ռուսաստանը Բուֆոնի ժառանգորդը Գործել հանուն Հայաստանի Ավստրիայում մզկիթներ են փակվում, իմամներ են արտաքսվում Կայացավ ԱՄՆ նախագահի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը Apple-ը ճնշումը չափող գործառույթով ֆիթնես-թևնոց է արտոնագրել Պետության հաշվին դայա՞կ, թե՞ պետություն՝ դայակների հաշվին Դուրս են եկել արդեն եղբոր հետքերով Հայաստանյան քաղաքական դաշտն ուրվագծում է իր մոտ ապագան Ինչպես են առաջացել ֆուտբոլային խաղի քարտերը Սա խայտառակություն է.Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից է Հովհաննես Սահակյանին կփոխարինի Արման Բոշյանը